Ռեկորդներով լի խաղ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան է
Ռեկորդներով լի խաղ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան է
Sputnik Արմենիա
Մինչև ԱԱ-2022-ը, միայն 2 հավաքականի էր հաջողվել մունդիալներում 2 անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1934 և 38 թթ.-ին նման հաջողության էր հասել... 18.12.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կատարում ընթացող Մունդիալ 2022–ի հաղթողը դարձավ Արգենտինայի հավաքականը։Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, միայն խաղադաշտ դուրս գալով, աշխարհի առաջնության եզարփակիչում արդեն սահմանեց ռեկորդ։ Աշխարհի առաջնություններով Մեսսին ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է՝ 26 հանդիպում։ Բայց հանճարեղ արգենտինացուն չէր բավականացնում միայն աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մնացած բոլոր հնարավոր տիտղոսները Մեսսին արդեն նվաճել էր։Եզրափակիչ խաղում Մեսսիի ներկայությունը, ոչ միայն կարևոր էր արգենտինացիների, այլև ամբողջ աշխարհում նրա երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի համար։ Մեսսին խաղադաշտում էր, ու խաղի 23-րդ րոպեին, 11-մետրանոցով առաջ մղելով Արգենտինայի ընտրանուն, Լեոն աշխարհի առաջնություններում խփած գոլերի թվով հասավ լեգենդար Պելեին՝ 12-ական գոլ։Մեսսիի հաջողությունը շատ ոգևորեց Արգենտինայի հավաքականին, ու առաջին կեսում Անխել դի Մարիան կրկնապատկեց «ալբիսելեստեի» առավելությունը։Դիդյե Դեշամը զգաց, որ իր թիմում մի բան այն չէ ու մինչև ընդմիջում արդեն երկու փոփոխություն կատարեց։ Բայց երկու գնդակի առավելությունը Լիոնել Սկալոների թիմն առաջին կեսից հետո պահպանեց։Երկրորդ խաղակեսում միգուցե գնդակին ավելի շատ էին տիրում էին ֆրանսիացիները, բայց երկար ժամանակ Դիդյե Դեշամի թիմին ոչինչ չէր հաջողվում։ Խաղը կտրուկ լարվեց հանդիպման 80-րդ րոպեին, երբ Ֆրանսիան վաստակեց 11-մետրանոցի իրավունք, ու Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2:1: Եվ դա այնքան ոգևորիչ էր Ֆրանսիայի ու այնքան ցնցող Արգենտինայի համար, որ ընդամենը մեկ րոպե անց նույն Մբապեն խփեց իր երկրորդ գոլը եզրափակիչում, ու հաշիվը դարձավ 2:2:Հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին փայլեց Ուգո Լյորիսը, որը կարողացավ փրկել իր թիմին Մեսսիի հարվածից հետո։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։Երբ հանդիպման 109–րդ րոպեին Մեսսին ևս մեկ անգամ առաջ մղեց Արգենտինայի հավաքականին` գերազանցելով ԱԱ–ում Պելեի խփած գոլերի քանակին և հասնելով Ժուստ Ֆոնտենին, թվաց թե Արգենտինան շատ մոտ է չեմպիոնական տիտղոսին։Բայց լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Մբապեն 11 մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը` 3։3։ Մբատեն էլ դարձավ ԱԱ–ի պատմության մեջ 2–րդ ֆուտբոլիստը, որը եզրափակչում դառնում է հետթրիքի հեղինակ։Հաղթողը որոշվեց 11–մետրանոց հարվածաշարով։ Ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները, որոնք 3–րդ անգամ (1978, 1986 թթ) նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը։
Մինչև ԱԱ-2022-ը, միայն 2 հավաքականի էր հաջողվել մունդիալներում 2 անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1934 և 38 թթ.-ին նման հաջողության էր հասել Իտալիայի հավաքականը, իսկ 1958 և 1962 թթ. երկու անգամ անընդմեջ Մունդիալի հաղթող դարձել էր Բրազիլիան։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կատարում ընթացող Մունդիալ 2022–ի հաղթողը դարձավ Արգենտինայի հավաքականը։
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, միայն խաղադաշտ դուրս գալով, աշխարհի առաջնության եզարփակիչում արդեն սահմանեց ռեկորդ։ Աշխարհի առաջնություններով Մեսսին ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է՝ 26 հանդիպում։ Բայց հանճարեղ արգենտինացուն չէր բավականացնում միայն աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մնացած բոլոր հնարավոր տիտղոսները Մեսսին արդեն նվաճել էր։
Եզրափակիչ խաղում Մեսսիի ներկայությունը, ոչ միայն կարևոր էր արգենտինացիների, այլև ամբողջ աշխարհում նրա երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի համար։ Մեսսին խաղադաշտում էր, ու խաղի 23-րդ րոպեին, 11-մետրանոցով առաջ մղելով Արգենտինայի ընտրանուն, Լեոն աշխարհի առաջնություններում խփած գոլերի թվով հասավ լեգենդար Պելեին՝ 12-ական գոլ։
Մեսսիի հաջողությունը շատ ոգևորեց Արգենտինայի հավաքականին, ու առաջին կեսում Անխել դի Մարիան կրկնապատկեց «ալբիսելեստեի» առավելությունը։
Դիդյե Դեշամը զգաց, որ իր թիմում մի բան այն չէ ու մինչև ընդմիջում արդեն երկու փոփոխություն կատարեց։ Բայց երկու գնդակի առավելությունը Լիոնել Սկալոների թիմն առաջին կեսից հետո պահպանեց։
Երկրորդ խաղակեսում միգուցե գնդակին ավելի շատ էին տիրում էին ֆրանսիացիները, բայց երկար ժամանակ Դիդյե Դեշամի թիմին ոչինչ չէր հաջողվում։ Խաղը կտրուկ լարվեց հանդիպման 80-րդ րոպեին, երբ Ֆրանսիան վաստակեց 11-մետրանոցի իրավունք, ու Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2:1: Եվ դա այնքան ոգևորիչ էր Ֆրանսիայի ու այնքան ցնցող Արգենտինայի համար, որ ընդամենը մեկ րոպե անց նույն Մբապեն խփեց իր երկրորդ գոլը եզրափակիչում, ու հաշիվը դարձավ 2:2:
Հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին փայլեց Ուգո Լյորիսը, որը կարողացավ փրկել իր թիմին Մեսսիի հարվածից հետո։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
Երբ հանդիպման 109–րդ րոպեին Մեսսին ևս մեկ անգամ առաջ մղեց Արգենտինայի հավաքականին` գերազանցելով ԱԱ–ում Պելեի խփած գոլերի քանակին և հասնելով Ժուստ Ֆոնտենին, թվաց թե Արգենտինան շատ մոտ է չեմպիոնական տիտղոսին։
Բայց լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Մբապեն 11 մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը` 3։3։ Մբատեն էլ դարձավ ԱԱ–ի պատմության մեջ 2–րդ ֆուտբոլիստը, որը եզրափակչում դառնում է հետթրիքի հեղինակ։