https://arm.sputniknews.ru/20221218/belgvorvodi-vra-hop-e-ashkhatel-mek-zvoh-u-tuzhatsner-kan-nahangapet-52794600.html
Բելգորոդի վրա ՀՕՊ է աշխատել, մեկ զոհ ու տուժածներ կան. նահանգապետ
Բելգորոդի վրա ՀՕՊ է աշխատել, մեկ զոհ ու տուժածներ կան. նահանգապետ
Sputnik Արմենիա
Բժիշկների բրիգադները հոսպիտալացնում են վիրավորներին։ Մարզի ղեկավարըդեպքի վայրում է։ 18.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-18T15:57+0400
2022-12-18T15:57+0400
2022-12-18T15:57+0400
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
հրթիռակոծություն
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/12/52792936_0:0:1001:563_1920x0_80_0_0_9910ddc2532469cb934d7edd2efe6a0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ զոհ ու տուժածներ կան: Տեղեկությունը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է ՀՕՊ համակարգը։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և չորս տուժածների մասին։ Բժիշկների բրիգադները նրանց հիվանդանոց են տեղափոխում», - գրել է նա։Գլադկովն այժմ դեպքի վայրում է։Ավելի ուշ նա հայտնել է վիրավորների վիճակի մասին։«Բելգորոդի մասով։ Կա միջին ծանրության չորս տուժած։ Երկուսի հետ տեղում խոսեցի։ Տղամարդու մեջքը վնասվել է բեկորներից, կնոջ դեմքն էվնասվել։ Այս տանը եղած երկու երեխաները հրաշքով չեն տուժել։ Աստված փրկել է», - նշել է Գլադկովը։Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։«Նաև Լուչ միկրոշրջանում 4 բազմաբնակարան շենքերում ապակիներ են վնասվել ։ Տարբեր վնասներ կան նաև մասնավոր հատվածում, նախնական տվյալներով ՝ 14 բնակելի շենքերում և 9 ավտոմեքենաներում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», - նշել է նահանգապետը ։Ինչ վերաբերում է Բելգորոդի մարզին, ապա այնտեղ մեկ զոհ կա։«Ցավոք, կա մեկ զոհ և մեկ տուժած։ Թռչնաֆաբրիկան վնասվել է։ Դեպքի վայր եմ մեկնել», - հայտնել է Գլադկովը։Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական կողմից։ Այսպես, նոյեմբերի 20-ին գնդակոծության հետևանքով մի կին էր տուժել։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Губернатор Гладков подтвердил, что над Белгородом сработала ПВО
Sputnik Արմենիա
Губернатор Гладков подтвердил, что над Белгородом сработала ПВО
2022-12-18T15:57+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/12/52792936_124:0:875:563_1920x0_80_0_0_812899b8b09fade2205d93ab7ed993b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, հրթիռակոծություն, տեսանյութեր
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, հրթիռակոծություն, տեսանյութեր
Բելգորոդի վրա ՀՕՊ է աշխատել, մեկ զոհ ու տուժածներ կան. նահանգապետ
Բժիշկների բրիգադները հոսպիտալացնում են վիրավորներին։ Մարզի ղեկավարըդեպքի վայրում է։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ զոհ ու տուժածներ կան: Տեղեկությունը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է ՀՕՊ համակարգը։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և չորս տուժածների մասին։ Բժիշկների բրիգադները նրանց հիվանդանոց են տեղափոխում», - գրել է նա։
Գլադկովն այժմ դեպքի վայրում է։
Ավելի ուշ նա հայտնել է վիրավորների վիճակի մասին։
«Բելգորոդի մասով։ Կա միջին ծանրության չորս տուժած։ Երկուսի հետ տեղում խոսեցի։ Տղամարդու մեջքը վնասվել է բեկորներից, կնոջ դեմքն էվնասվել։ Այս տանը եղած երկու երեխաները հրաշքով չեն տուժել։ Աստված փրկել է», - նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
«Նաև Լուչ միկրոշրջանում 4 բազմաբնակարան շենքերում ապակիներ են վնասվել ։ Տարբեր վնասներ կան նաև մասնավոր հատվածում, նախնական տվյալներով ՝ 14 բնակելի շենքերում և 9 ավտոմեքենաներում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», - նշել է նահանգապետը ։
Ինչ վերաբերում է Բելգորոդի մարզին, ապա այնտեղ մեկ զոհ կա։
«Ցավոք, կա մեկ զոհ և մեկ տուժած։ Թռչնաֆաբրիկան վնասվել է։ Դեպքի վայր եմ մեկնել», - հայտնել է Գլադկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական կողմից։ Այսպես, նոյեմբերի 20-ին գնդակոծության հետևանքով մի կին էր տուժել։