00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ, Իրան, թե ՌԴ. ո՞րն է Ռիչարդ Մուրի հայաստանյան այցի իրական թիրախը

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի այցի հնարավոր նպատակները` Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի արտաքին քաղաքական հետաքրքրությունների շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության կարևորագույն խնդիրների լուծումը չի տեղավորվում Բրիտանիայի արտաքին հետաքրքրությունների օրակարգում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանվելով Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հանդիպումներն ու նրա այցը մեր երկիր։
«Բրիտանիան վերջին 30 տարվա ընթացքում երբեք ցույց չի տվել, որ Հայաստանին որևէ դրվագով բարեկամ է»,– ասաց Միքայելյանը` միաժամանակ հիշեցնելով, որ Մուրը երկար տարիներ եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, մինչ այդ տևական ժամանակ Թուրքիայում իրականացրել է Բրիտանիայի հետախուզության ներկայացուցչի գործառույթները։ Նա Թուրքիայի հետ շատ մտերիմ կապեր ունի և համարվում է Բրիտանիայում Էրդողանի լոբբիստը։ Ավելին` 2020թ-ի աշնանը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում Ռիչարդ Մուրի նշանակումը ոմանք կապում էին հենց 44-օրյա պատերազմի հետ։
«Այսինքն` այս իրավիճակում կարող ենք խոսել եռանկյան մասին։ Եթե ՀՀ իշխանությունները շփվում են Ռիչարդ Մուրի հետ, ապա այստեղ երրորդ կողմն էլ կա, դա Թուրքիան է։ Ինչ–որ տեղ դա անուղղակի շփում է Թուրքիայի հետ»,– ասաց քաղաքագետը։
Իսկ թե եռանկյան 3 երկրներից որի օրակարգի շուրջ է ընթանում ուղղակի և անուղղակի շփումը, Հրանտ Միքայելյանը դժվարանում է միանշանակ ասել։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Փաշինյանը Մուրի հետ խոսել է տարածաշրջանում մարտահրավերների մասին, ինչին Միքայելյանը թերահավատորեն է վերաբերվում` ասելով. «Ինչպե՞ս կարող է Ռիչարդ Մուրն օգնել Հայաստանին այդ մարտահրավերների լուծման հարցում»։
Իսկ թե ինչու է Մուրը հենց այս ժամանակահատվածում այցելել Հայաստան, Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Բրիտանիայի իրական հետաքրքրությունն ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին։ Հատկապես, որ Մուրի այցից 1.5 ամիս առաջ Անկարայում կայացել էր Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարների փակ հանդիպումը, որի հիմնական առանցքում, ըստ քաղաքագետի եղել է հենց Իրանի թեման, որտեղ այդ պահին ժողովրդական հուզումներով պայմանավորված պայթյունավտանգ իրավիճակ էր։
«Չի բացառվում, որ քննարկվում է, օրինակ, Իրանի վրա այդ երկրների կողմից ռազմական հարձակումը, հատկապես, որ Իսրայելը դրանով լուրջ հետաքրքրված է»,– ասաց Միքայելյանը։
Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի հետաքրքրությունների մեկ այլ առանցք կարող է լինել Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացը, որի համատեքստում էլ կարող է դիտարկվել Հայաստանը։ Բանն այն է, որ ՌԴ–ն տարածաշրջանում ներկա պահին առկա է միայն ՀՀ-ի և ԼՂ-ի տարածքում։
Մուրի հայաստանյան այցի ու հանդիպումների երրորդ հավանական թեման, ըստ Հրանտ Միքայելյանի, կարող է լինել ԼՂ հակամարտության լուծում` հօգուտ Ադրբեջանի։
«Սկզբից եղել է բրյուսելյան ֆորմատ, հետո` վաշինգտոնյան, հիմա երևի բրիտանացիներն ուզում են իրենք էլ ինչ–որ դեր խաղալ, որովհետև եվրոպական, ամերիկյան ու հնարավոր բրիտանական տարբերակները նույնական չեն, Բրիտանիան շատ ավելի ադրբեջանամետ տարբերակ կառաջարկեր։ Բացի այդ Բրիտանիան նաև մրցակցում է Ֆրանսիայի հետ, որն ի տարբերություն Բրիտանիայի, շատ ավելի պրոհայկական դիրքորոշում ունի»,– ասաց Միքայելյանը։
Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Բրիտանիայի հետ այդ մակարդակի շփումներից, Հրանտ Միքայելյանն ի պատասխան հիշեցրեց մեկդարյա վաղեմությամբ հայտնի արտահայտությունն այն մասին, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները։ Ըստ նրա` ռազմական օգնության տարբերակը Բրիտանիան միանշանակ մերժելու է, քանի որ այն հակասում է իր քաղաքական շահերին։
Հրանտ Միքայելյանը չի բացառում, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հայաստանյան այցը հնարավոր է կապված է նաև կիբեռանվտանգության, մասնավորապես` վերջին շրջանում ՀՀ պետական ապարատի աշխատակիցների օգտահաշիվների վրա Pegasus համակարգից իրականացված հարձակումների հետ, կամ, ասենք, ՀՀ–ում արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հետ։
Ամեն դեպքում, քաղաքագետի համոզմամբ, Հայաստան այցի միջոցով Բրիտանիան փորձում է ինչ–որ ազդեցություն ձեռք բերել և միանշանակ` ոչ հօգուտ Հայաստանի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 16 –ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին։
Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
Մինչ այդ` դեկտեմբերի 12-ին Մուրի հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր Միացյալ Թագավորություն։
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Լրահոս
0