https://arm.sputniknews.ru/20221217/nikvol-pashinjani-glkhavvorutjamb-jermukum-teghi-e-unecel-qp-qaghaqakan-zhvoghvovi-nist-52775081.html
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ
Sputnik Արմենիա
Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։ 17.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-17T18:21+0400
2022-12-17T18:21+0400
2022-12-17T18:22+0400
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ջերմուկ
նիստ
կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/11/52773678_0:105:2048:1257_1920x0_80_0_0_03cd0d77d5e0a98caad0d596e7d4c43e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը ՔՊ–ն հայտնում է ֆեյսբուքյան էջում։«Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր»,–ասվում է ՔՊ–ի հայտարարության մեջ։Հիշեցնենք` նախորդ անգամ ՔՊ–ականները հանդիպել էին նոյեմբերի 29–ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել կուսակցության վարչության նիստը։ Հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը, քննարկվել էին նաև օրակարգային այլ հարցեր։Հիշեցնենք, որ ՔՊ–ի նոր վարչությունն ընտրվեց հոկտեմբերի 29-ի համագումարի ժամանակ։ Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/11/52773678_15:0:1835:1365_1920x0_80_0_0_9dd5e1e383df0761817d92be3d193214.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ջերմուկ, նիստ, կուսակցություն
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ջերմուկ, նիստ, կուսակցություն
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ
18:21 17.12.2022 (Թարմացված է: 18:22 17.12.2022) Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը ՔՊ–ն հայտնում է
ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր»,–ասվում է ՔՊ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` նախորդ անգամ ՔՊ–ականները հանդիպել էին նոյեմբերի 29–ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել կուսակցության վարչության նիստը։ Հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը, քննարկվել էին նաև օրակարգային այլ հարցեր։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Մամուլում
լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։