Մեդալներ, պատվոգրեր, արժեքավոր նվերներ. ՊՆ–ն պարգևատրել է մի շարք զինծառայողների
14:15 17.12.2022 (Թարմացված է: 14:34 17.12.2022)
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՊՆ–ն պարգևատրել է մի շարք զինծառայողների
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Բաժանորդագրվել
Էդվարդ Ասրյանը մասնակցել է Զինված ուժերի ՌԷՊ զորքերի ստեղծման 30–ամյակի միջոցառմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում այսօր նշել են ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30– ամյակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAԷդվարդ Ասրյան
Էդվարդ Ասրյան
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ։
«Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30– ամյակին նվիրված միջոցառում զորամասերից մեկում
ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30– ամյակին նվիրված միջոցառում զորամասերից մեկում
© Photo : Telegram / Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA