00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախի շրջափակման վերաբերյալ ինչո՞ւ են լռում Վրաստանը և Իրանը. քաղաքագետի մեկնաբանությունը

Արցախի շրջափակման վերաբերյալ ինչո՞ւ են լռում Վրաստանն ու Իրանը. քաղաքագետի մեկնաբանությունը
Բաժանորդագրվել
Իրականում ո՛չ Իրանին, ո՛չ էլ Վրաստանին ձեռնտու չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հզորացումը, սակայն հարցն այդքանով չի սահմանափակվում. այն նաև այլ կողմեր ունի։
Հայաստանի երկու հարևան երկրները` Իրանը և Վրաստանը, պաշտոնական մակարդակում չեն անի այնպիսի հայտարարություններ, որոնք կվնասեն Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Այս համատեքստում է պետք դիտարկել Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ երկու երկրների լռությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է`գրեթե մեկ շաբաթ է` Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, և, փաստորեն, արցախահայությունը հայտնվել է շրջափակման մեջ։
«Սովորաբար հայ–ադրբեջանական հակամարտության տարբեր դրվագներում Վրաստանը փորձում է ոչ ակնհայտորեն պաշտպանել ադրբեջանական կողմին այն կոնտեքստում, որ հանդես է գալիս տարածքային ամբողջականության պաշտպանության տեսանկյունից, կամ էլ փորձում է լռել և ավելորդ միջամտություն չցուցաբերել»,–ասաց Խաչատրյանը։
Քաղաքագետը հիշեցրեց 44–օրյա պատերազմի ժամանակ Վրաստանի ոչ այնքան հայամետ դիրքորոշումը` նշելով, որ այս դեպքում չարժե ակնկալել, որ Վրաստանը լուրջ մեսիջներ կուղղի Ադրբեջանին։
Մեր հարևան բարեկամ երկրի նման վարքագիծը, Խաչատրյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ Վրաստանը մեծ կախվածություն ունի Թուրքիայից և Ադրբեջանից, հետևաբար կաշկանդված է և գործողությունների ազատություն չունի։
Նիդեռլանդները կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը
Այս համատեքստում մեր զրուցակիցը կարևորում է ոչ թե պաշտոնական հայտարարությունները, այլ որ Վրաստանը հակահայկական դիրքորոշում չորդեգրի։
«Այսինքն`քայլերի և գործողությունների մակարդակում Վրաստանի վարքագիծը չհակասի հայկական կողմի շահերին, ինչպես, օրինակ, 44–օրյա պատերազմի ժամանակ նկատելի էր»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Իրանի մոտեցմանը, Խաչատրյանն ընդգծում է, որ ի տարբերություն Վրաստանի հրապարակային հայտարարություններին, Իրանը միշտ որպես նշաձող սահմանել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը համարում է իր համար որպես կարմիր գիծ, և բազմիցս պաշտոնական հայտարարությունների տեսքով հնչեցրել է։
Լաչինից մինչև Ծաղկաշեն. ադրբեջանցի «ակտիվիստների» ու անգլիական ընկերության իրական նպատակը
Իսկ Արցախի շուրջ հակամարտության վերաբերյալ Իրանը միշտ պաշտոնապես հանդես է եկել տարածքային ամբողջականության (այս դեպքում` Ադրբեջանի) սկզբունքի պաշտպանության դիրքերից։
Թեև Խաչատրյանը չի բացառում, որ ոչ պաշտոնական և ոչ հրապարակային ձևաչափում Իրանի դիրքորոշումն իրականում այլ է։
«Ներկայում Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում պետք չէ Իրանից ակնկալել պաշտոնապես իր հայտարարած սկզբունքներից հրաժարում և Արցախի հետ կապված այլ դիրքորոշման որդեգրում։ Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել այլ ոլորտներում, որոնք չենք հակասի Իրանի պաշտոնական քաղաքականությանը»,–ասաց նա` հավելելով, որ իրականում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, քանի որ Իրանը տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության մեծացումը միշտ որպես սպառնալիք է դիտարկել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0