https://arm.sputniknews.ru/20221216/rus-khaghaghapah-zvorakhmbi-humanitar-ognutjamb-bernvats-meqenanern-ancel-en-lachini-mijancqvov-52719564.html
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T12:43+0400
2022-12-16T12:43+0400
2022-12-16T13:52+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
հումանիտար օգնություն
լաչինի միջանցք
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52719359_0:0:1280:720_1920x0_80_0_0_00ffa5716a34f795110ca0c4da901d67.jpg
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով։Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի բեռնատարներ անցնում ադրբեջանցի «բնապահպանների» կողքով։Դեկտեմբերի 14-ին և 15-ին ռուս խաղաղապահների ևս երկու շարասյուն հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներով անցել են Լաչինի միջանցքով։Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Колонна российских миротворцев с гуманитарной помощью проехала по Лачинскому коридору
Sputnik Արմենիա
Колонна российских миротворцев с гуманитарной помощью проехала по Лачинскому коридору
2022-12-16T12:43+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52719359_0:0:960:720_1920x0_80_0_0_58813f6f4ff30357bf4a3236385d9a56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, լաչինի միջանցք, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախ, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, լաչինի միջանցք, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով
12:43 16.12.2022 (Թարմացված է: 13:52 16.12.2022) Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով։
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի բեռնատարներ անցնում ադրբեջանցի «բնապահպանների» կողքով։
Դեկտեմբերի 14-ին և 15-ին ռուս խաղաղապահների ևս երկու շարասյուն հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներով անցել են Լաչինի միջանցքով։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար
Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը ընդհատվել էր Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։