00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկում անվտանգության հարցեր կքննարկեն

© Sputnik / Максим БлиновՎլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Բաժանորդագրվել
Բանակցությունները կմեկնարկեն լայն կազմով զրույցով, այնուհետև նախագահները շփումը կշարունակեն առանձնազրույցի ձևաչափով:
ԵՐԵՎԱՆ,16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են դեկտեմբերի 19-ին Մինսկում, նախատեսվում են բանակցություններ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ու մարտահրավերներին հակազդելու համատեղ միջոցառումների թեմայով» Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
«Մինսկում Անկախության պալատը դեկտեմբերի 19-ին բելառուսառուսական բարձր մակարդակով բանակցությունների հարթակ կդառնա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն աշխատանքային այցով Բելառուս կժամանի», - նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ «նախագահները առաջնահերթ ուշադրություն կդարձնեն անվտանգության հարցերին, կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, կքննարկեն առաջացող մարտահրավերներին արձագանքելու համատեղ միջոցները»:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները բանակցային օրվա ընթացքում մանրամասն կքննարկեն նախկինում ընդունված միութենական ծրագրերի իրականացման ընթացքը: Առաջին հերթին խոսք կգնա առևտրատնտեսական փոխգործակցության, համատեղ կոոպերացիոն նախագծերի մասին։
Բելառուսը դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանն իր տարածք ներխուժման դեպքում. Լուկաշենկո
«Բանակցությունների օրակարգում կարևոր թեմա կլինի համագործակցությունը էներգետիկ ոլորտում», - նշված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ծրագիրը ծավալուն է. դրանք կմեկնարկեն լայն կազմով զրույցով, այնուհետև նախագահները կշարունակեն առանձնազրույցը, որից հետո, ինչպես սպասվում է, հայտարարություններ կանեն ու կպատասխանեն լրագրողների հարցերին:
Լրահոս
0