https://arm.sputniknews.ru/20221216/pashinjany-em-ditvordakan-araqelutjany-verabervogh-harcer-e-qnnarkel-frizi-het-52755770.html
Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրիզի հետ
Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրիզի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի թեման։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T20:37+0400
2022-12-16T20:37+0400
2022-12-16T20:46+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դիտորդ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52755726_0:0:1600:901_1920x0_80_0_0_2398b714afc8af58542083f99522cfa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Նա կարևորել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52755726_93:0:1514:1066_1920x0_80_0_0_a614ef64d1f67a1130ba1ff090f110b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դիտորդ, լաչինի միջանցք
հայաստան, նիկոլ փաշինյան, դիտորդ, լաչինի միջանցք
Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրիզի հետ
20:37 16.12.2022 (Թարմացված է: 20:46 16.12.2022) Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի թեման։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հայ– ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Նա կարևորել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։