https://arm.sputniknews.ru/20221216/orva-yntacqum-gazamatakararumy-kverakangnvi-inchpes-stepanakertum-ajnpes-el-shrjannerum-52713899.html
Օրվա ընթացքում գազամատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում
Օրվա ընթացքում գազամատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում
Sputnik Արմենիա
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T10:15+0400
2022-12-16T10:15+0400
2022-12-16T10:31+0400
գազ
արցախ
ստեփանակերտ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:214:1600:1114_1920x0_80_0_0_f8083db1d1c9409cfc575824ec597fbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախում այսօրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Տեղեկությունը հայտնում է «Արցախգազը»։Հայտնել ենք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:Գազ սպառող բաժանորդներին ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
ստեփանակերտ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:64:1600:1264_1920x0_80_0_0_e275a23ec4971302a459c4010ef7044d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, արցախ, ստեփանակերտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
գազ, արցախ, ստեփանակերտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Օրվա ընթացքում գազամատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում
10:15 16.12.2022 (Թարմացված է: 10:31 16.12.2022) Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախում այսօրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Տեղեկությունը հայտնում է
«Արցախգազը»։
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:
«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Գազ սպառող բաժանորդներին ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։