00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մսամթերքի վաճառքի հետ կապված խախտումները շարունակվում են. ՍԱՏՄ ղեկավար

Մսամթերքի վաճառքի հետ կապված խախտումները շարունակվում են, դրանց նվազման տեմպերը գոհացուցիչ չեն․ ՍԱՏՄ ղեկավար
Բաժանորդագրվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է, մասնավորապես, ՀՀ–ում գործող սպանդանոցների գործունեությանն ու անհայտ ծագման մսամթերքի վաճառքի դեմ պայքարին։
Մսամթերքի վաճառքի հետ կապված խախտումները շարունակվում են, մարդիկ օրենքը շրջանցելու համար դիմում են տարբեր մեքենայությունների, իսկ խախտումների թվաքանակի նվազման տեմպերը դեռ գոհացուցիչ չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
ՍԱՏՄ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` կառույցի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կանխել են 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը։
Հայաստանում ձիու մսի վաճառք են կանխել
«Ճանապարհներին և շուկաներում ոստիկանության հետ համատեղ իրականացնում ենք ուժեղացված հսկողություն, նաև դիմել ենք ՏԻՄ–երին, որպեսզի ավելի ինտենսիվորեն իրականացնեն փողոցային առևտրի դեմ տարվող աշխատանքներ` Ամանորից առաջ անհայտ ու անհասկանալի ծագմամբ սննդամթերքի վաճառք թուլ չտալու նպատակով։ Ոստիկանների հետ տեսչական աշխատանքներ իրականցնում ենք նաև գիշերային ժամերին, ստուգում ենք, որպեսզի առանց 5-րդ ձևի մսամթերք չմտնի շուկա»,– ասաց Ավետիսյանը։
Նա գոհունակությամբ նշեց, որ էկոնոմիկայի նախարարության կողմից կենդանիների գլխաքանակի համարակալումն ու հաշվառումը մեծապես օգնում է իրենց։ Ըստ նրա` սպանդանոցային մորթը կնպաստի, որ այդ գործընթացն ավելի հեշտ իրականացվի, իսկ համարակալման պրոցեսն էլ կհանգեցնի նրան, որ սպանդանոցներն ավելի ակտիվ կաշխատեն։

«Մեր նպատակն է, որ շուկայում վաճառվի բացառապես սպանդանոցային ծագման միս։ Այդուհանդերձ, վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ որոշ սպանդանոցներ ապօրինաբար վաճառել են 5-րդ ձևի տեղեկանքներ։ Այդ առթիվ ոստիկանությունում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր»,– տեղեկացրեց ՍԱՏՄ ղեկավարը։

Նրա խոսքով` մեծ ծավալի տեսչական աշխատանքները հասցնում են իրականացնել որոշակի դժվարությամբ, քանի որ բացի սպանդանոցներից, նախատեսված են նաև ոչ պլանային ստուգումներ։ Տեսչական մարմնի ռեսուրսները թեև քիչ են, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի անգամ այդ ռեսուրսներով հնարավորինս շատ բան արվի, առավել ևս, որ առևտրի կետերի սանիտարահիգիենիկ պայմանների, ժամկետանց ապրանքների վաճառքի մասով էլ ավելացել են քաղաքացիների բողոքները։
Նշենք, որ մինչև տարեվերջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և մարզերում կիրականացվեն ևս 50 տեսչական միջոցառումներ, ինչպես նաև սպանդանոցային մշտադիտարկումներ։ Առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության մսեղիք տեղափոխած անձինք և տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լրահոս
0