https://arm.sputniknews.ru/20221216/mardik-irenc-het-ashkhatategher-en-berel-qervobjany-virtual-u-irakan-nerdrumneri-masin-52740684.html
Մարդիկ իրենց հետ աշխատատեղեր են բերել. Քերոբյանը` վիրտուալ ու իրական ներդրումների մասին
Մարդիկ իրենց հետ աշխատատեղեր են բերել. Քերոբյանը` վիրտուալ ու իրական ներդրումների մասին
Sputnik Արմենիա
Կառավարությունում գոհ են հայաստանյան ներդրողներից, իսկ կապիտալ ու օտարերկրյա ներդրումները, նախարարի խոսքով, դեռևս հեռու են բավարար լինելուց։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T17:32+0400
2022-12-16T17:32+0400
2022-12-16T17:32+0400
հայաստան
ռելոկանտ
աշխատատեղ
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41455454_0:0:1600:901_1920x0_80_0_0_62a9e0865e106950e78a61663b27738d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի 9-ամսվա տվյալներով` Հայաստանում կատարված ներդրումների ծավալը կազմել է ՀՆԱ–ի 17.7 տոկոսը, ինչը 20 տոկոսով գերազանցում է 2021թ–ի նույն ցուցանիշը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարի գնահատմամբ` ցուցանիշը վատը չէ, բայց դեռևս հեռու է կառավարության նախանշած 25 տոկոսանոց թիրախից։Իսկ կապիտալ ու օտարերկրյա ներդրումները, նախարարի խոսքով, դեռևս հեռու են բավարար լինելուց։ Քերոբյանը նշեց, որ կառավարությունն աշխատում է այս ներդրումների ծավալը ևս 2023թ–ին նախանշված թիրախին հասցնելու ուղղությամբ։Պատերազմը ստիպեց, որ մեր երկրում ունենանք մեր արտադրությունը. ՀՀ–ում գործարան է բացվելԷկոնոմիկայի նախարարն արձանագրեց, որ 2022թ–ին, բացի ընդունված ֆիզիկական ներդրումներից, Հայաստանում նաև բավական լուրջ ծավալի վիրտուալ ներդրումներ են արվել։«Մեծ քանակով տաղանդավոր մարդիկ Հայաստան են եկել ու իրենց աշխատատեղերն իրենց հետ բերել։ Դա նշանակում է, որ այն գումարը, որ պիտի ծախսվեր կամ ներդրվեր այդ աշխատատեղերը ստեղծելու համար, ստանում ենք առանց այդ ներդրումն իրականում կատարելու։ Այսինքն` կարող ենք ասել, որ այն աշխատողները, որոնք Հայաստան են եկել, նաև իրենց աշխատատեղերի ներդրումն են իրենց հետ բերել»,– պարզաբանեց Քերոբյանը` հավելելով, որ բարձր տեխնոլոգիական 1 աշխատատեղի ստեղծման գումարը միջինը 1000 դոլար է գնահատվում։ՀՀ տնտեսական աճը պայմանավորված չէ ռելոկանտներով. Քերոբյանի մեկնաբանությունըԻսկ Հայաստանում հաստատված ռելոկանտների գրանցված աշխատողների թիվն այդ ոլորտում 2022թ–ին ավելացել է մի քանի հազարով։Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից հետո Հայաստան են ժամանել ՌԴ–ի, Ուկրաինայի և Բելառուսի բնակիչներ, որոնք հիմնականում ՏՏ–ի և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչներ են։ Ժամանածների թիվը դժվար է հստակ հաշվարկել, քանի որ շատերը Հայաստանն օգտագործում են որպես ժամանակավոր երկիր, և մի մասը կա՛մ վերադառնում է, կա՛մ տեղափոխվում այլ երկիր։Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալով` 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել ՌԴ 372 086 քաղաքացի, որոնցից 331 306–ը լքել են երկրի տարածքը։ Եվս մեկ միգրացիոն ալիք է եղել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն հստակ տվյալներ, թե որքան մարդ է որոշել երկարատև մնալ մեր երկրում, դեռ չկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41455454_176:0:1600:1068_1920x0_80_0_0_f75f8dfc9fed6007a2833bfa3a30044a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռելոկանտ, աշխատատեղ, վահան քերոբյան
հայաստան, ռելոկանտ, աշխատատեղ, վահան քերոբյան
Մարդիկ իրենց հետ աշխատատեղեր են բերել. Քերոբյանը` վիրտուալ ու իրական ներդրումների մասին
Կառավարությունում գոհ են հայաստանյան ներդրողներից, իսկ կապիտալ ու օտարերկրյա ներդրումները, նախարարի խոսքով, դեռևս հեռու են բավարար լինելուց։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի 9-ամսվա տվյալներով` Հայաստանում կատարված ներդրումների ծավալը կազմել է ՀՆԱ–ի 17.7 տոկոսը, ինչը 20 տոկոսով գերազանցում է 2021թ–ի նույն ցուցանիշը։ Այս մասին
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի գնահատմամբ` ցուցանիշը վատը չէ, բայց դեռևս հեռու է կառավարության նախանշած 25 տոկոսանոց թիրախից։
«Եթե ներդրումների ծավալը բաժանենք 3 մասի` կապիտալ ներդրումներ, օտարերկրյա ներդրումներ ու մասնավոր հայկական ներդրումներ, ապա մենք դեռևս գոհ ենք միայն հայկական մասնավոր ներդրումների կոմպոնենտից, որովհետև տեսնում ենք, որ հայկական ընկերությունները մեծ արագությամբ են ավելացնում իրենց ներդրումները տնտեսության մեջ»,– ասաց Քերոբյանը։
Իսկ կապիտալ ու օտարերկրյա ներդրումները, նախարարի խոսքով, դեռևս հեռու են բավարար լինելուց։ Քերոբյանը նշեց, որ կառավարությունն աշխատում է այս ներդրումների ծավալը ևս 2023թ–ին նախանշված թիրախին հասցնելու ուղղությամբ։
Էկոնոմիկայի նախարարն արձանագրեց, որ 2022թ–ին, բացի ընդունված ֆիզիկական ներդրումներից, Հայաստանում նաև բավական լուրջ ծավալի վիրտուալ ներդրումներ են արվել։
«Մեծ քանակով տաղանդավոր մարդիկ Հայաստան են եկել ու իրենց աշխատատեղերն իրենց հետ բերել։ Դա նշանակում է, որ այն գումարը, որ պիտի ծախսվեր կամ ներդրվեր այդ աշխատատեղերը ստեղծելու համար, ստանում ենք առանց այդ ներդրումն իրականում կատարելու։ Այսինքն` կարող ենք ասել, որ այն աշխատողները, որոնք Հայաստան են եկել, նաև իրենց աշխատատեղերի ներդրումն են իրենց հետ բերել»,– պարզաբանեց Քերոբյանը` հավելելով, որ բարձր տեխնոլոգիական 1 աշխատատեղի ստեղծման գումարը միջինը 1000 դոլար է գնահատվում։
Իսկ Հայաստանում հաստատված ռելոկանտների գրանցված աշխատողների թիվն այդ ոլորտում 2022թ–ին ավելացել է մի քանի հազարով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից հետո Հայաստան են ժամանել ՌԴ–ի, Ուկրաինայի և Բելառուսի բնակիչներ, որոնք հիմնականում ՏՏ–ի և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչներ են։ Ժամանածների թիվը դժվար է հստակ հաշվարկել, քանի որ շատերը Հայաստանն օգտագործում են որպես ժամանակավոր երկիր, և մի մասը կա՛մ վերադառնում է, կա՛մ տեղափոխվում այլ երկիր։
Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալով` 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել ՌԴ 372 086 քաղաքացի, որոնցից 331 306–ը լքել են երկրի տարածքը։ Եվս մեկ միգրացիոն ալիք է եղել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն հստակ տվյալներ, թե որքան մարդ է որոշել երկարատև մնալ մեր երկրում, դեռ չկան։