00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի գրասենյակում ասացին` պահանջները կփոխանցեն Նյու Յորք. Արտակ Բեգլարյան

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Արտակ Բեգլարյան
Բաժանորդագրվել
Արցախի պետնախարարի խորհրդականն ընդգծեց՝ պայքարը շարունակելու են նաև ճնշում գործադրելով ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի երկարաժամկետ լուծումների հասնեն։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն արդեն 3 օր է` նստացույց է անում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդի հետ։ Հանդիպումից հետո նա լրագրողներին ներկայացրեց արդյունքները։
«Ներկայացրինք մեր դիրքորոշումներն ու հարցերը։ Իր գլխավոր ասելիքն այն էր, որ մեր բոլոր հայտարարությունները, նամակները փոխանցում են Նյու Նորք։ Նյու Նորքի կենտրոնակայանում տեղյակ են այս բողոքի ակցիաների մասին և տեղյակ են նաև, թե ինչ պահանջներ ենք ներկայացնում։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր դիրքորոշումներն ու պահանջները էլեկտրոնային տարբերակով կփոխանցենք իրենց, իրենք դա էլ կփոխանցեն կենտրոնակայան։ Այդ հարցերը քննարկելուց հետո մեզ տեղյակ կպահեն որոշումների մասին»,– ասաց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ հետաքրքրվել են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի լռության պատճառներից։ Խոսել են նաև այն հնարավորություններից, թե ՄԱԿ-ի տարբեր մարմիններ ինչպես կարող են առաքելություն իրականացնել Արցախում։
«Պատասխանն այն էր, որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, պարզապես փոխանցում են մեր դժգոհության ձայնը և մեր պահանջները։ Ավելին իրենք չեն կարող անել»,- նշեց Բեգլարյանը։
Նա տարակուսանք հայտնեց, որ 5 օր շարունակ տեղեկացված լինելով Արցախի իրավիճակի մասին` որևէ արձագանք կամ հրապարակային անդրադարձ չկա։
Արցախի պետնախարարի խորհրդականն ընդգծեց՝ պայքարը շարունակելու են նաև ճնշում գործադրելով ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի երկարաժամկետ լուծումների հասնեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լրահոս
0