https://arm.sputniknews.ru/20221216/mah-davatshannerin-datakhazy-15-tarva-azatazrkum-e-pahanjel-narek-maljani-hamar-52720587.html
«...Մահ դավաճաններին». դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար
«...Մահ դավաճաններին». դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար
Sputnik Արմենիա
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T13:06+0400
2022-12-16T13:06+0400
2022-12-16T13:22+0400
նարեկ մալյան
ձերբակալություն
մեղադրանք
հհ դատախազություն
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52720083_0:151:1600:1051_1920x0_80_0_0_0a99f90ee02867dd956af4d7b1424fcc.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի համար։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մալյանը։Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։Նարեկ Մալյանին ձերբակալել էին ֆուտուրիստական այդ ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակել:Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվելԻ վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվել էր ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Բեմադրությունից հետո նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իր վրա կա հարուցված 6 քրգործ, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/10/52720083_0:0:1600:1200_1920x0_80_0_0_85ea97ab6a4b5e00f72abd87b0b8dd22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ մալյան, ձերբակալություն, մեղադրանք, հհ դատախազություն, դատախազ
նարեկ մալյան, ձերբակալություն, մեղադրանք, հհ դատախազություն, դատախազ
«...Մահ դավաճաններին». դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար
13:06 16.12.2022 (Թարմացված է: 13:22 16.12.2022) Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի համար։ Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մալյանը։
«Մեկուկես տարի ազատազրկում Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը»,– գրել է Մալյանը:
Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։
Նարեկ Մալյանին ձերբակալել էին ֆուտուրիստական այդ ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակել:
Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվել էր ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Բեմադրությունից հետո նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իր վրա կա հարուցված 6 քրգործ, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։
Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։