https://arm.sputniknews.ru/20221216/lachini-mijancqy-pakelu-khndri-masin-armen-grigvorjany-hajtnel-e-shved-gvortsynkervojy-52741579.html
Լաչինի միջանցքը փակելու խնդրի մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է շվեդ գործընկերոջը
Լաչինի միջանցքը փակելու խնդրի մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է շվեդ գործընկերոջը
Sputnik Արմենիա
Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանը։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T17:03+0400
2022-12-16T17:03+0400
2022-12-16T17:16+0400
արմեն գրիգորյան
անվտանգության խորհուրդ
շվեդիա
լաչինի միջանցք
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ddc4db739fc7722102782e82a4600e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իր շվեդ գործընկերոջը, տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։Նշվում է, որ Շվեդիա կատարածաշխատանքային այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի հետ:Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:Հիշեցնենք, որ Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ գործուղումների մեջ էր` նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Թագավորություն է այցելել։
շվեդիա
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_79:0:1279:900_1920x0_80_0_0_ce537bb4f07bd8029a2dd2acca16f36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ, շվեդիա, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ, շվեդիա, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Լաչինի միջանցքը փակելու խնդրի մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է շվեդ գործընկերոջը
17:03 16.12.2022 (Թարմացված է: 17:16 16.12.2022) Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իր շվեդ գործընկերոջը, տեղեկանում ենք
ԱԽ գրասենյակից։
Նշվում է, որ Շվեդիա կատարածաշխատանքային այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի հետ:
«Լաչինի միջանցքի հարցով Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ: