Հաջողության բանաձևը ռուսերենն է. Երևանում ավարտեց աշխատանքը Երիտասարդ առաջնորդների դպրոցը
Հաջողության բանաձևը ռուսերենն է. Երևանում ավարտեց աշխատանքը Երիտասարդ առաջնորդների դպրոցը
Sputnik Արմենիա
Միջազգային հարթակի աշխատանքի արդյունքը նախագծային գաղափարների նստաշրջաններն էին և նախագծային նախաձեռնությունների հանրային ներկայացումը: Լավագույնները կներդրվեն... 16.12.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան։ Դեկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացվեց երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը։ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ուսանողները յուրացրել են ռուսաց լեզվի ուսուցման ինտերակտիվ մեթոդները, միաժամանակ զարգացրել են առաջնորդական և կառավարչական հմտությունները։Դասընթացներն անցկացվել են նորարարական ձևով՝ թիմային փոխգործակցության, հաղորդակցության և առաջնորդի որակների բացահայտման վարժությունների տեսքով։Մրցույթի հաղթողները՝ 40 մարդ (յուրաքանչյուր երկրից 10 հոգի) Երևան էին եկել կազմակերպիչների հաշվին։ Բանասիրական և մանկավարժական բուհերի ուսանողներն կրթական դասընթացներ են անցել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բազայի վրա։Պատահական չէ, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ուսանողների հաջողության բանաձևը ռուսաց լեզուն է։ Ինչպես նշեց ռուսերենի՝ որպես օտար լեզվի ամբիոնի դոցենտ Աննա Ետկոն, երբ ոչ ֆորմալ պայմաններում պարզում էին ռուսաց լեզուն որպես մասնագիտություն ընտրած երեխաների մոտիվացիան, բոլորը պատասխանում էին, որ իրենց դուր է գալիս ռուսաց լեզուն և միշտ երազում էին կյանքը կապել դրա հետ:Դպրոցի մասնակից Մաքսիմ Պրիշչեպան, որը Վիտեբսկի Պ․Մ․ Մաշերովի անվան պետական համալսարանի ուսանող է, նշեց, որ ուրախ է իր՝ որպես ռուսաց լեզվի ապագա ուսուցչի հմտությունները բարձրացնելու հնարավորության համար: Նա հաջողության իր բանաձևը համարում է ինքնակատարելագործումը։Իսկ ահա Մինսկի բնակչուհի, մագիստրոս, Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Դարյա Վեչերկոն հիացած է թե՛ դպրոցով, թե՛ Երևանով։Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կողմից բացված դպրոցը համալսարանի ու «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Ռուսաց լեզու. հաջողության իմ բանաձևը» համատեղ նախագծի եզրափակիչ փուլն է:Ծրագրի ավարտին դպրոցի ուսանողները մասնակցեցին էքսկուրսիոն շրջագայության, որի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը:
Միջազգային հարթակի աշխատանքի արդյունքը նախագծային գաղափարների նստաշրջաններն էին և նախագծային նախաձեռնությունների հանրային ներկայացումը: Լավագույնները կներդրվեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի գիտության, կրթության և երիտասարդական ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան։ Դեկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացվեց երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը։ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ուսանողները յուրացրել են ռուսաց լեզվի ուսուցման ինտերակտիվ մեթոդները, միաժամանակ զարգացրել են առաջնորդական և կառավարչական հմտությունները։
Դասընթացներն անցկացվել են նորարարական ձևով՝ թիմային փոխգործակցության, հաղորդակցության և առաջնորդի որակների բացահայտման վարժությունների տեսքով։
Դպրոցին մասնակցելու համար միջազգային մրցույթ է անցկացվել, որում ներկայացվել են «Ապագայի դասախոս․ հաջողության ունիվերսալ բանաձև», «Կյանքի բանաձևը ժամանակակից ռուս գրականության և մշակույթի մեջ» խորագրով մուլտիմեդիոն նախագծեր։
Մրցույթի հաղթողները՝ 40 մարդ (յուրաքանչյուր երկրից 10 հոգի) Երևան էին եկել կազմակերպիչների հաշվին։ Բանասիրական և մանկավարժական բուհերի ուսանողներն կրթական դասընթացներ են անցել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բազայի վրա։
Պատահական չէ, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ուսանողների հաջողության բանաձևը ռուսաց լեզուն է։ Ինչպես նշեց ռուսերենի՝ որպես օտար լեզվի ամբիոնի դոցենտ Աննա Ետկոն, երբ ոչ ֆորմալ պայմաններում պարզում էին ռուսաց լեզուն որպես մասնագիտություն ընտրած երեխաների մոտիվացիան, բոլորը պատասխանում էին, որ իրենց դուր է գալիս ռուսաց լեզուն և միշտ երազում էին կյանքը կապել դրա հետ:
Դպրոցի մասնակից Մաքսիմ Պրիշչեպան, որը Վիտեբսկի Պ․Մ․ Մաշերովի անվան պետական համալսարանի ուսանող է, նշեց, որ ուրախ է իր՝ որպես ռուսաց լեզվի ապագա ուսուցչի հմտությունները բարձրացնելու հնարավորության համար: Նա հաջողության իր բանաձևը համարում է ինքնակատարելագործումը։
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կողմից բացված դպրոցը համալսարանի ու «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Ռուսաց լեզու. հաջողության իմ բանաձևը» համատեղ նախագծի եզրափակիչ փուլն է:
Ծրագրի ավարտին դպրոցի ուսանողները մասնակցեցին էքսկուրսիոն շրջագայության, որի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը: