00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը կներկայացվի 2023թ. փետրվարին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանին ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են 2022 թվականին կատարած աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։
«2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին։ Աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023թ. փետրվարին»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով կենսաթոշակային ապահովության ոլորտին, նշվել է, որ աճում է կենսաթոշակների շուրջ 77 %–ը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդգծվել է, ո ր 2023 թ.-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների) կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Հաշվետվության քննարկման ժամանակ նախարարությունից Փաշինյանին նաև հայտնել են, որ մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 %։ Նոյեմբերի տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 %–ը կատարում է անկանխիկ։
«Սոցիալական երաշխիքների ոլորտում մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 դրամի փոխարեն այն կկազմի 75.000 դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։
«Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ»,– նշել են նախարարությունից:
ՀՀ վարչապետը կրկին այցելել է ՏԿԵՆ` ամփոփելու կատարված աշխատանքները
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ:
ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Վարչապետը նաև նշել է ծնելիության խրախուսմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջգերատեսչական քաղաքականությունների համադրելիության կարևորությունը:
Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:
Նա նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է: Աշխատանքի խրախուսմանն ուղղված միջոցառումների շարքում Փաշինյանը կարևորել է նաև կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրական կարգավորումը, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում և մշտադիտարկում իրականացնել ԱՍՀՆ բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Լրահոս
0