https://arm.sputniknews.ru/20221216/adrbejanci-bnapahpanneri-akcian-shintsu-e-kan-paster-qristine-grigvorjan-52740437.html
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր. Քրիստինե Գրիգորյան
Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի ՄԻՊ–երի արտահերթ զեկույցը եղել է օպերատիվ և փաստերի արագ ներկայացումը միջազգային հանրությանը կարևոր էֆեկտ է ունեցել։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T16:49+0400
2022-12-16T16:49+0400
2022-12-16T16:50+0400
քրիստինե գրիգորյան
հհ միպ
լաչինի միջանցք
գեղամ ստեփանյան
արցախ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/19/51834655_0:0:1901:1069_1920x0_80_0_0_9bd5e2ba3bf2650f91abfcf7259c426f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր, որ դա կազմակերպվել և իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» զեկույց են ներկայացրել։Փաստեր են ներկայացվել նաև անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։Գրիգորյանի խոսքով` իրենք շարունակում են փաստահավաք աշխատանքներ իրականացնել։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/19/51834655_0:0:1901:1427_1920x0_80_0_0_36aa876267f5e58d5b6259770e356e28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, հհ միպ, լաչինի միջանցք, գեղամ ստեփանյան, արցախ, հայաստան, ադրբեջան
քրիստինե գրիգորյան, հհ միպ, լաչինի միջանցք, գեղամ ստեփանյան, արցախ, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր. Քրիստինե Գրիգորյան
16:49 16.12.2022 (Թարմացված է: 16:50 16.12.2022) Հայաստանի և Արցախի ՄԻՊ–երի արտահերթ զեկույցը եղել է օպերատիվ և փաստերի արագ ներկայացումը միջազգային հանրությանը կարևոր էֆեկտ է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան շինծու է, կան փաստեր, որ դա կազմակերպվել և իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» զեկույց են ներկայացրել։
«Զեկույցի պատրաստումը եղել է օպերատիվ և փաստերի արագ ներկայացումը միջազգային հանրությանը կարևոր էֆեկտ է ունեցել և կունենա։ Զեկույցում տեղ են գտել դեկտեմբերի 12–ից 15–ը տեղի ունեցած իրադարձությունները։ Մենք նույն օրը կոմունիկացրել ենք միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, որը պետության նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու հավելյալ ներդրում է ունեցել, և ժամ առաջ դա անելը շատ կարևոր էր»,–ասաց Գրիգորյանը։
Փաստեր են ներկայացվել նաև անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
Գրիգորյանի խոսքով` իրենք շարունակում են փաստահավաք աշխատանքներ իրականացնել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Այսօր
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։