https://arm.sputniknews.ru/20221216/20-tari-anc-hhn-krkin-nerqin-gvortseri-nakhararutjun-kunena-52720889.html
20 տարի անց ՀՀ–ն կրկին ներքին գործերի նախարարություն կունենա. օրենքի նախագիծն ընդունվեց
20 տարի անց ՀՀ–ն կրկին ներքին գործերի նախարարություն կունենա. օրենքի նախագիծն ընդունվեց
Sputnik Արմենիա
ՀՀ–ում ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002 թ.–ին, և ոստիկանությունը առանձին կառույց էր դարձել։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T13:09+0400
2022-12-16T13:09+0400
2023-02-01T18:20+0400
նախարար
աժ (ազգային ժողով)
օրենք
նախագիծ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26558669_0:83:1600:983_1920x0_80_0_0_876fb0a4110f71d3f8ba2357a91d9950.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ ԱԺ–ն 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։Նշենք, որ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար 4 թեկնածու կա. ԶԼՄՆոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։Նշենք նաև, որ ներքին գործերի նախարարությունը Հայաստանի համար նոր կառույց չէ: Պետական կառավարման համակարգում նման գերատեսչություն գործում էր 1990 թ.–ից: Սակայն 2002 թ.–ին ներքին գործերի նախարարությունը լուծարվեց, ոստիկանությունն էլ առանձնացավ:Մինչև օրենքի ընդունումը նա հավաստիացրեց, որ խմբագրումներ են արել նախագծում, որոնք միտված են փաթեթն ավելի կատարելագործելուն։«Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը. կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը», - նշեց նա։Այդ մոդելը մշակելով` ֆրանսիացիները նման բան չեն մտածել. Գրիգորյանը` ՆԳՆ–ի ստեղծման մասինՍարգսյանն ասաց նաև, որ այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26558669_90:0:1510:1065_1920x0_80_0_0_aea3a4e2a52d49a55a35615b5ca967b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, աժ (ազգային ժողով), օրենք, նախագիծ, ներքին գործերի նախարարություն (նգն)
նախարար, աժ (ազգային ժողով), օրենք, նախագիծ, ներքին գործերի նախարարություն (նգն)
20 տարի անց ՀՀ–ն կրկին ներքին գործերի նախարարություն կունենա. օրենքի նախագիծն ընդունվեց
13:09 16.12.2022 (Թարմացված է: 18:20 01.02.2023) ՀՀ–ում ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002 թ.–ին, և ոստիկանությունը առանձին կառույց էր դարձել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ ԱԺ–ն 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Նշենք, որ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։
Նշենք նաև, որ ներքին գործերի նախարարությունը Հայաստանի համար նոր կառույց չէ: Պետական կառավարման համակարգում նման գերատեսչություն գործում էր 1990 թ.–ից: Սակայն 2002 թ.–ին ներքին գործերի նախարարությունը լուծարվեց, ոստիկանությունն էլ առանձնացավ:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում կրկին ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Մինչև օրենքի ընդունումը նա հավաստիացրեց, որ խմբագրումներ են արել նախագծում, որոնք միտված են փաթեթն ավելի կատարելագործելուն։
«Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը. կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը», - նշեց նա։
Սարգսյանն ասաց նաև, որ այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։