https://arm.sputniknews.ru/20221215/ukrainakan-zu-n-harvatsel-e-dvonecki-kentrvonin--52668176.html
Ուկրաինական ԶՈւ-ն խոշոր հարված է հասցրել Դոնեցկի կենտրոնին
Ուկրաինական ԶՈւ-ն խոշոր հարված է հասցրել Դոնեցկի կենտրոնին
Sputnik Արմենիա
Սա վերջին ութ տարվա ընթացքում ամենազանգվածային հարվածն է Դոնեցկին։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T15:01+0400
2022-12-15T15:01+0400
2022-12-15T15:10+0400
դոնեցկ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52649288_0:0:1280:720_1920x0_80_0_0_4558cae22dae879a04da13a660d90404.jpg
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի առավոտյան գնդակոծությունն ամենախոշորն էր վերջին ութ տարվա ընթացքում։ Իր Telegram ալիքում այս մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։«Հերթական ռազմական հանցագործությունն են այսօր առավոտյան իրականացրել են ուկրաինացի ֆաշիստները։ Այսօր ուղիղ ժամը 07:00-ին նրանք Դոնեցկի կենտրոնը ենթարկել են 2014 թվականից ի վեր ամենազանգվածային հարվածին»,-գրել է նա:Քաղաքապետը հստակեցրել է, որ գնդակոծության տակ են հայտնվել Բոգդան Խմելնիցկի պողոտայի և Համալսարանական փողոցի խաչմերուկում գտնվող հրապարակը, Դպրոցական բուլվարը, Առափնյա փողոցը և Վորոշիլովի շրջանի Փակ շուկայի շրջանը:Կուլեմզինի խոսքով` հարվածներ են եղել նաև Վատուտինի պողոտայի, Դպրոցական բուլվարի, Խաղաղության պողոտայում, ԽՍՀՄ-ի 50 տարվա փողոցի Շևչենկոյի բուլվարի, Թատերական պողոտայի, երկաթուղային հիվանդանոցի և ուսանողական քաղաքի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերին։Վնասվել են թիվ 15 մանկապարտեզը, թիվ 2 դպրոցը, Սուրբ Վերափոխման տաճարը, Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի մի քանի մասնաշենք, ուսանողական հիվանդանոցը։ Գնդակոծության արդյունքում հինգ մարդ է տուժել, մեկը երեխա է։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 293-րդ օրը։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Последствия обстрела Донецка
Sputnik Արմենիա
Последствия обстрела Донецка
2022-12-15T15:01+0400
true
PT1M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52649288_172:0:1132:720_1920x0_80_0_0_f66615ae59ae5aaa2defa17faa8fc5ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ
դոնեցկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ
Ուկրաինական ԶՈւ-ն խոշոր հարված է հասցրել Դոնեցկի կենտրոնին
15:01 15.12.2022 (Թարմացված է: 15:10 15.12.2022) Սա վերջին ութ տարվա ընթացքում ամենազանգվածային հարվածն է Դոնեցկին։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի առավոտյան գնդակոծությունն ամենախոշորն էր վերջին ութ տարվա ընթացքում։ Իր
Telegram ալիքում այս մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Հերթական ռազմական հանցագործությունն են այսօր առավոտյան իրականացրել են ուկրաինացի ֆաշիստները։ Այսօր ուղիղ ժամը 07:00-ին նրանք Դոնեցկի կենտրոնը ենթարկել են 2014 թվականից ի վեր ամենազանգվածային հարվածին»,-գրել է նա:
Քաղաքապետը հստակեցրել է, որ գնդակոծության տակ են հայտնվել Բոգդան Խմելնիցկի պողոտայի և Համալսարանական փողոցի խաչմերուկում գտնվող հրապարակը, Դպրոցական բուլվարը, Առափնյա փողոցը և Վորոշիլովի շրջանի Փակ շուկայի շրջանը:
Կուլեմզինի խոսքով` հարվածներ են եղել նաև Վատուտինի պողոտայի, Դպրոցական բուլվարի, Խաղաղության պողոտայում, ԽՍՀՄ-ի 50 տարվա փողոցի Շևչենկոյի բուլվարի, Թատերական պողոտայի, երկաթուղային հիվանդանոցի և ուսանողական քաղաքի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերին։
Վնասվել են թիվ 15 մանկապարտեզը, թիվ 2 դպրոցը, Սուրբ Վերափոխման տաճարը, Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի մի քանի մասնաշենք, ուսանողական հիվանդանոցը։ Գնդակոծության արդյունքում հինգ մարդ է տուժել, մեկը երեխա է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 293-րդ օրը։