https://arm.sputniknews.ru/20221215/tsanrvord-hripsime-khurshudjany-4-rd-teghn-e-gravel-ashkharhi-arajnutjunum-52666635.html
Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում
Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T14:38+0400
2022-12-15T14:38+0400
2022-12-15T14:38+0400
ծանրամարտ
հռիփսիմե խուրշուդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/300/70/3007017_0:0:1601:901_1920x0_80_0_0_a1c212c17fc6be1daac82cf75a7cc1d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել է չորրորդ տեղում՝ երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահելով 108 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 130 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը։Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կոանդա Սոլֆրիդը՝ երկամարտի 260 կգ (113+147 կգ) արդյունքով։Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թիմն ԱԱ-ում հանդես էր գալիս Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը: Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը ևս 2 փոխչեմպիոն ունիՀայաստանի հավաքականի դեռևս միակ մեդալը նվաճել է 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն է զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ուներ հայտավորելու միայն երկու մասնակցի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/300/70/3007017_75:0:1502:1070_1920x0_80_0_0_e2e532b4e799cf497a07ca1c126d1209.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, հռիփսիմե խուրշուդյան
ծանրամարտ, հռիփսիմե խուրշուդյան
Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում
Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել է չորրորդ տեղում՝ երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահելով 108 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 130 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կոանդա Սոլֆրիդը՝ երկամարտի 260 կգ (113+147 կգ) արդյունքով։
81 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Լիանա Գյուրջյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 237 կգ (103+134 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Խիաոմեյ Լիանգը՝ երկամարտի 270 կգ (118+152 կգ) արդյունքով։
Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թիմն ԱԱ-ում հանդես էր գալիս Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Հայաստանի հավաքականի դեռևս միակ մեդալը նվաճել է 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն է զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ուներ հայտավորելու միայն երկու մասնակցի: