00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծայրահեղ միջոցներ». ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի հուսահատ քայլի է դիմում

 Patriot PAC-2 - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Patriot PAC-2
Բաժանորդագրվել
CNN հեռուստաալիքը հայտնել է, որ ամերիկյան իշխանությունն ուզում է Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համալիրներ մատակարարել: Նախկինում Սպիտակ տունը չէր համարձակվում նման քայլի դիմել։ Արդյո՞ք նման զենքն ի վիճակի է փոխել ուժերի հավասարակշռությունը ռազմի դաշտում։

Դավիդ Նարմանիա, ՌԻԱ Նովոստի

Փակել երկինքը

Դեռ նոյեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ չի պատրաստվում Patriot ուղարկել Կիև։ Իսկ այժմ ամերիկյան ռազմական գերատեսչությունում ավելի ոչ միանշանակ են արտահայտվել. «Մենք դեռ հայտարարելու բան չունենք»։
Հեռուստաալիքը նշում է, որ որոշմանը պետք է հավանություն տան պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նախագահ Ջո Բայդենը:
ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին հայտնել են նաև Ֆրանսիայում։ Արտգործնախարար Կատրին Կոլոնան չի պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Եվրոպացի պաշտոնյաները խոսել են Ռուսաստանին դիմակայելու ռեսուրսների բացակայության մասին
Սակայն նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն Փարիզից երկու Crotale զենիթահրթիռային համալիր են ստացել։
Վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Էմանուել Մակրոնը խոստացել էր Բայդենին՝ շարունակել աջակցել Ուկրաինային։

«Թանկ հաճույք»

Բրիտանական Jane's ռազմական հարթակը պնդում է, որ խոսքը ընդամենը մեկ Patriot PAC-3 մարտկոցի մասին է՝ չորս գործարկիչով, յուրաքանչյուրը՝ ութ հրթիռով։ Որպես կանոն, դրան կցվում են հրամանատարական կետ, ռադիոտեղորոշիչ կայան և լիցքավորող մեքենաներ:
PAC-3-ը ամենաժամանակակից մոդիֆիկացիան է, սակայն այն սպառազինության շարքում է հայտնվել դեռ 2001 թվականին։ Մեկ կրակոցով ինքնաթիռ խոցելու հավանականությունը շատ մեծ է՝ 80-90 տոկոս, մարտավարական հրթիռի խոցման հավանականությունը՝ 60-80։ Թիրախը կարող է շարժվել վայրկյանում մինչև 1600 մետր արագությամբ մինչև 15 կիլոմետր բարձրության և մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա:
«Այսպիսով, Արևմուտքը փորձում է պաշտպանել Ուկրաինայի էներգահամակարգը, որը զգալի կորուստներ է կրում ռուսական կանոնավոր հարվածներից», — կարծում է Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Վլադիմիր Կոզինը:
Իհարկե, զգալի ջանքեր են։ Բայց խնդիրներ կան։ Դրանցից գլխավորը գինն է։ Նույնիսկ ավելի հին PAC-2-ների մարտկոցը մեկ միլիարդ դոլար արժե, իսկ յուրաքանչյուր հրթիռը՝ մեկ միլիոն:
Դեռ 2017-ին դա բուռն քննարկվում էր ամերիկյան լրատվամիջոցներում։ ԱՄՆ բանակի ասոցիացիայի համագումարում գեներալ Դևիդ Պերկինսը հայտնել էր «ամենամոտ դաշնակիցներից մեկի» կողմից կայանքների կիրառման փորձի մասին։
«Նրանք ոչնչացրել էին մի դրոն, որը Amazon-ում վաճառվում է 200 դոլարով։ Անօդաչու թռչող սարքը, իհարկե, հնարավորություն չուներ Patriot-ի և դրա երեք միլիոնանոց հրթիռի դեմ: Բայց վստահ չեմ, որ տնտեսական տեսանկյունից դա խելամիտ է», - վրդովում էր սպան:

Լրացուցիչ դժվարություններ

Պաշտոնաթող գեներալ Մարկ Հերթլինգը նշում է, որ Patriot-ը անձնակազմի շատ երկար վերապատրաստում է պահանջում:
«Եթե երկարատև գաղտնի ուսուցում չի եղել, ապա համալիրները, միևնույն է, մարտի դաշտում չեն հայտնվի։ Դրա համար ամիսներ են հարկավոր», — գրել է նա Twitter-ում։
Նա նաև հերքել է մամուլի կողմից տարածվող տեղեկությունները, թե համալիրի կառավարման համար «ընդամենը երեք հոգուց բաղկացած» թիմ է անհրաժեշտ։
«Երեքը պետք է կառավարման վահանակների մոտ նստեն, — պարզաբանել է զինվորականը։ - «Իսկ ամեն ինչ աշխատացնելու համար տասնյակ լավ պատրաստված ՀՕՊ մարտիկներ են անհրաժեշտ»:

Հետևանքները ռազմաճակատի համար

Փորձագետները նշում են, որ ամերիկյան համակարգերը կարող են պաշտպանել Ուկրաինայի առանձին օբյեկտներ։ Սակայն ամբողջությամբ փակել երկինքը, ինչը որ ուզում են Կիևում, չի ստացվի։
«Ելնելով խոստացված համալիրների քանակից՝ կարելի է պնդել, որ սա ավելի շուտ քաղաքական քայլ է, որը կոչված է ցույց տալու Արևմուտքի վճռականությունը», — պարզաբանում է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Կոնստանտին Սոկոլովը։
Բացի այդ, տեխնիկական պարամետրերով ամերիկյան համալիրները շատ մոտ են C-300-ին: «Իսկ մեր զորքերը կարողանում են հակազդել նման համակարգերին», — ավելացրել է նա։
Իսկ ահա նրբություններն ու տարբերությունները պետք է գործնականում իմանալ: Նախադեպեր կան. ռուսական ՀՕՊ-ը կարողացել է հարմարվել նույնիսկ գովերգված HIMARS-ին, որը Կիևում «հաղթանակի զենք» են անվանում։
Լրահոս
0