https://arm.sputniknews.ru/20221215/septemberjan-agresiaji-hetevanqvov-293-zintsarajvogh-fizikakan-u-hvogekan-khndirner-e-dzerq-berel-52643427.html
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 293 զինծառայող է ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ ձեռք բերել
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 293 զինծառայող է ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ ձեռք բերել
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության... 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T11:23+0400
2022-12-15T11:23+0400
2022-12-15T11:37+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
զինծառայող
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/274/99/2749947_0:19:1000:582_1920x0_80_0_0_ef68a1a0f8dbf2130796230720535ac0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները պետությունից միանվագ 500 000 դրամ սոցիալական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։Նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/274/99/2749947_100:0:900:600_1920x0_80_0_0_b4e1b7263c2fa1764d4d65d45253ef8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող, ագրեսիա
հայաստան, ադրբեջան, զինծառայող, ագրեսիա
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 293 զինծառայող է ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ ձեռք բերել
11:23 15.12.2022 (Թարմացված է: 11:37 15.12.2022) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները պետությունից միանվագ 500 000 դրամ սոցիալական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։
Նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
Նախագծում ներկայացված տվյալների համաձայն` նման զինծառայողների թիվը 293 է։ Նրանց 500 000–ական դրամի սոցիալական աջակցություն հատկացնելու համար պետական բյուջեից կտրամադրվի ընդհանուր 146 500 000 դրամ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։