https://arm.sputniknews.ru/20221215/pashinjany-pak-handipum-e-anckacrel-qp-akanneri-het-ev-qnnarkel-lachini-mijancqi-harcy-52710532.html
Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ՔՊ-ականների հետ և քննարկել Լաչինի միջանցքի հարցը
Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ՔՊ-ականների հետ և քննարկել Լաչինի միջանցքի հարցը
Sputnik Արմենիա
Փաշինյանի հետ հանդիպմանը իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T23:02+0400
2022-12-15T23:02+0400
2022-12-15T23:07+0400
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52128989_0:87:1670:1026_1920x0_80_0_0_80d76478b44d2d34bd6255699b9c1584.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներներն այսօր փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը, գրում է ArmLur.am-ը։Նշվում է, որ պատգամավորներին չի հաջողվել լսել ցանկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։Նշվում է, որ վերոնշյալ հանդիպմանն իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52128989_93:0:1577:1113_1920x0_80_0_0_eab19283cffb63fff03f93f6b1488145.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, ռուսաստան
Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ՔՊ-ականների հետ և քննարկել Լաչինի միջանցքի հարցը
23:02 15.12.2022 (Թարմացված է: 23:07 15.12.2022) Փաշինյանի հետ հանդիպմանը իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներներն այսօր փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը, գրում է ArmLur.am-ը։
Նշվում է, որ պատգամավորներին չի հաջողվել լսել ցանկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։
«ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ տարբեր երկրների կառույցների հետ կապի մեջ են, սակայն որևէ մեկն էլ կոնկրետ ու հստակ երաշխիք չի տալիս միջանցքի բացման մասով»,–գրում է կայքը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։
Նշվում է, որ վերոնշյալ հանդիպմանն իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։