https://arm.sputniknews.ru/20221215/papikjann-amn-i-despani-het-khvosel-e-adrbejanakan-agresiaji-u-lachini-mijancqi-pakman-masin-52687694.html
Պապիկյանն ԱՄՆ-ի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ագրեսիայի ու Լաչինի միջանցքի փակման մասին
Պապիկյանն ԱՄՆ-ի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ագրեսիայի ու Լաչինի միջանցքի փակման մասին
Sputnik Արմենիա
Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T17:18+0400
2022-12-15T17:18+0400
2022-12-15T17:18+0400
լին թրեյսի
դեսպան
ամն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52686056_0:0:1281:721_1920x0_80_0_0_c44e0edb36f76d0e9dae4553731a87b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:Հավելենք, որ Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52686056_31:0:1168:853_1920x0_80_0_0_b1bef6f5ac995b4a6d87f589166d661d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լին թրեյսի, դեսպան, ամն, հայաստան, ադրբեջան
լին թրեյսի, դեսպան, ամն, հայաստան, ադրբեջան
Պապիկյանն ԱՄՆ-ի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ագրեսիայի ու Լաչինի միջանցքի փակման մասին
Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Տեղեկությունը հայտնում են
ՊՆ մամուլի ծառայությունից։Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել
ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից
դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Հավելենք, որ Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի
Քրիստինա Քվիենը։