00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին
ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին
Բաժանորդագրվել
Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է սոցցանցերում տարածվող՝ Ադրբեջանի կողմից հայատյացության վերաբերող փաստական հանգամանքներ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։
Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյանկը։
Պաշտպանը և ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:
Պաշտպանը ներկայացրել է սոցցանցերում տարածվող՝ Ադրբեջանի կողմից հայատյացության վերաբերող փաստական հանգամանքներ և նշել՝ մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության խոսքերն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով խրախուսվում են և շարունակական բնույթ են կրում։
Քրիստիննե Գրիգորյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ ցավոք նման թշնամական խոսույթներն արձագանք են գտնում հայկական հանրության շրջանում։
Օդային հումանիտար ուղի է պետք. Բեգլարյանը աջակիցների հետ ակցիաներ արեց դեսպանատների մոտ
Պաշտպանը խոսել է մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի ու աշխարհի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման մասին, ինչպես նաև գազամատակարարման դադարեցման մասին՝ շեշտելով, որ շուրջ 1100 անձ զրկված է իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում են ավելի քան 270 երեխաներ, իսկ Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Հիշեցնենք`դեկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։
Լրահոս
0