https://arm.sputniknews.ru/20221215/minchev-2050ty-piti-darnanq-evrvopaji-kam-ashkharhi-arajnutjan-mrcanakakir-pashinjan-52652973.html
Մինչև 2050թ–ը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր. Փաշինյան
Մինչև 2050թ–ը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն իրագործելի ծրագիր է համարում ՀՀ կառավարության ռազմավարությամբ ամրագրված ցուցանիշը։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T12:08+0400
2022-12-15T12:08+0400
2022-12-15T12:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/34/15113442_0:0:1519:855_1920x0_80_0_0_d0096e213bbb97d1fbf91d094b1cb074.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության` մինչև 2050թ–ի ռազմավարության մեջ խնդիր է դրված ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայկական սպորտի զարգացման հարցին ու այդ համատեքստում բերելով Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի օրինակը։Նա հավելեց, որ կառավարությունը խրախուսում է մարզադպրոցների, ֆուտբոլային մարզադաշտերի կառուցումը։Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը«Անկախ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակից` մենք ՀՀ զարգացման օրակարգից մի վայրկյան անգամ չպիտի շեղվենք։ Այո՛, մենք բոլորս հասկանում ենք բոլոր բարդությունները, տեսնում ենք, ապրում ենք այդ բոլոր բարդությունները։ Բայց մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ ՀՀ զարգացման օրակարգից շեղվելու»,– նշեց նա։Վարչապետը հայտնեց, որ ֆուտբոլի զարգացման հարցով ՀՀ կառավարությունն ու ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ աշխատում են տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ։Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների:Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/34/15113442_78:0:1429:1013_1920x0_80_0_0_3e06f028040106c9393bfee65297753b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ֆուտբոլ
հայաստան, նիկոլ փաշինյան, ֆուտբոլ
Մինչև 2050թ–ը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր. Փաշինյան
12:08 15.12.2022 (Թարմացված է: 12:33 15.12.2022) Նիկոլ Փաշինյանն իրագործելի ծրագիր է համարում ՀՀ կառավարության ռազմավարությամբ ամրագրված ցուցանիշը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության` մինչև 2050թ–ի ռազմավարության մեջ խնդիր է դրված ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայկական սպորտի զարգացման հարցին ու այդ համատեքստում բերելով Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի օրինակը։
«Կարծում եմ` իրագործելի ծրագիր է։ Բայց դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենթակառուցվածք ունենք , քանի երեխա է ֆուտբոլով զբաղվում»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ կառավարությունը խրախուսում է մարզադպրոցների, ֆուտբոլային մարզադաշտերի կառուցումը։
«Անկախ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակից` մենք ՀՀ զարգացման օրակարգից մի վայրկյան անգամ չպիտի շեղվենք։ Այո՛, մենք բոլորս հասկանում ենք բոլոր բարդությունները, տեսնում ենք, ապրում ենք այդ բոլոր բարդությունները։ Բայց մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ ՀՀ զարգացման օրակարգից շեղվելու»,– նշեց նա։
Վարչապետը հայտնեց, որ ֆուտբոլի զարգացման հարցով ՀՀ կառավարությունն ու ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ աշխատում են տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների:
Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։