https://arm.sputniknews.ru/20221215/makrvony-krkin-kajceli-katar-ev-kajakci-fransiaji-havaqakanin-52660072.html
Մակրոնը կրկին կայցելի Կատար և կաջակցի Ֆրանսիայի հավաքականին
Մակրոնը կրկին կայցելի Կատար և կաջակցի Ֆրանսիայի հավաքականին
Sputnik Արմենիա
Էմանուել Մակրոնը ներկա է եղել նաև աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T13:35+0400
2022-12-15T13:35+0400
2022-12-15T13:41+0400
ֆրանսիա
էմանուել մակրոն
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41267439_0:26:1600:926_1920x0_80_0_0_30ef916bb0d422b78445e5fba1244994.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 18-ին կրկին կայցելի Կատար, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա–Արգենտինա եզրափակիչ խաղը։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին հայտնել է Բրյուսելում, որտեղ անցկացվելու է Եվրամիության գագաթնաժողովը։Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների: Ֆրանսիայի նախագահը տրիբունայից էր հետևում այս հանդիպմանը։Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41267439_97:0:1520:1067_1920x0_80_0_0_e1f78d6baa4f0c8eed680f7fad7b3470.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, էմանուել մակրոն, ֆուտբոլ
ֆրանսիա, էմանուել մակրոն, ֆուտբոլ
Մակրոնը կրկին կայցելի Կատար և կաջակցի Ֆրանսիայի հավաքականին
13:35 15.12.2022 (Թարմացված է: 13:41 15.12.2022) Էմանուել Մակրոնը ներկա է եղել նաև աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 18-ին կրկին կայցելի Կատար, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա–Արգենտինա եզրափակիչ խաղը։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին հայտնել է Բրյուսելում, որտեղ անցկացվելու է Եվրամիության գագաթնաժողովը։
«Չորս տարի առաջ ես Ֆրանսիայի հավաքականին աջակցել եմ Ռուսաստանում, կարծում եմ, որ կկարողանամ աջակցել նաև Կատարում», - նշել է Մակրոնը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների: Ֆրանսիայի նախագահը տրիբունայից էր հետևում այս հանդիպմանը։
Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։