00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 1–ին և 3–րդ կետերը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լաչինը փակելուն և Արցախում գազամատակարարումը դադարեցնելուն։
«Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ–ում ծայրաստիճան սրվել է։ Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, ձմեռային պայմաններում բնակարանը ջեռուցելու հնարավորությունից, հազարավոր երեխաներ մնացել են ճանապարհներին։ Խափանվել են պարենի և այլ ապրանքների մատակարարումները»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում։ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից, քանի որ գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում։
Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում:
Նա նշեց, որ չնայած եռակողմ հայտարարության առաջին կետում ամրագրված է ԼՂ հակամարտության գոտում կրակի ու բոլոր ռազմական գործողույունների դադարեցման պահանջը, բայց Ադրբեջանն ապօրինի ռազմական գործողություններ է ձեռնարկել հայտարարության ստորագրումից 1 ամիս հետո` սկսած 2020թ–ի դեկտեմբերի 13-ից։
Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմի դադարեցումից 1 ամիս հետո Ադրբեջանը օկուպացրեց ԼՂ–ի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ 2021թ–ի մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժեց ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղի տարածքի Քարագլուխ բարձունքը, որտեղ շարունակում է մնալ մինչ օրս։ ՀՀ վարչապետը նշեց, որ հրադադարի խախտման դեպքերը շարունակում են պարբերական բնույթ կրել։
«Եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան` 2021թ–ի մայիսի 11-ի, նոյեմբերի 14-ի և 2022թ–ի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով։ Եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները` ՀՀ– Ադրբեջան սահմանի երկայնքով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ նշված գործողությունները խախտում են նաև հայտարարության 3-րդ կետը, որի համաձայն ԼՂ–ում պետք է ձևավորվի շփման գիծ` ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո։
«Ադրբեջանի հայտարարությունները, թե ԼՂ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը կարևորեց դիվանագիտական ու քարոզչատեղեկատվական բոլոր միջոցներով միջազգային հանրությանը ի ցույց դնելը, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության բոլոր խախտումները ԼՂ–ի բնակչությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու նպատակ են հետապնդում։
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ մինչև այժմ ԼՂ-ի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն: Բացի այդ, Ադրբեջանը մինչև այժմ հրաժարվում է ՀՀ–ին վերադարձնել առնվազն 33 գերիների, պահվող անձանց։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0