00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գնել Սանոսյան
Աղետի գոտու բոլոր բնակիկչների առաջնային կարիքներն ապահովված են․ Գնել Սանոսյան
13:06
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինգրադի ԱԷԿ-ը պատրաստ է ռադիոակտիվ թափոնների վերամշակման փորձը փոխանցել Հայկական ԱԷԿ–ին

© Sputnik / Asatur YesayantsՀայկական ատոմակայան
Հայկական ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Հայկական ատոմակայան
Բաժանորդագրվել
Լենինգրադի ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների վերամշակման ժամանակակից համալիրը տասնյակ անգամ նվազեցնում է կուտակված թափոնների քանակը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Լենինգրադի ատոմակայանի մասնագետները պատրաստ են ռադիոակտիվ թափոնների վերամշակման փորձը փոխանցել Հայկական ԱԷԿ–ի մասնագետներին։ Ինչպես հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական պատվիրակության այցի ընթացքում։
Հայաստանի պատվիրակությունը՝ Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի գլխավորությամբ, ՌԴ կատարած այցի շրջանակում այցելել է Լենինգրադի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկը և ծանոթացել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրին։ Այցը կայացել է 2022 թվականին մեկնարկած Էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում։
Տեխնիկական շրջայցը կազմակերպել են «Ռոսէներգոատոմ կոնցեռն» ԲԸ-ն և «Ռոսատոմի» «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, որը ռուսական միջուկային արդյունաբերության ինտեգրատոր է միջուկային օբյեկտների ապամոնտաժման և դրա հետ կապված ռադիոակտիվ թափոնների կառավարման համար, ինչպես նաև հանդես է գալիս որպես օգտագործված միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների և միջուկային օբյեկտների շահագործումից հանելու հարցերով զբաղվող ԱՊՀ երկրների բազային կազմակերպություն։
Միջոցառմանը մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչներ, Ինտեգրատորի փորձագիտական թիմը՝ «ՏՎԷԼ» ԲԸ շահագործումից հանելու ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինի գլխավորությամբ, ինչպես նաև «ՍվերդՆԻԻԽիմմաշ» ԲԸ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման արդյունաբերության ինժեներական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Չերեպանովը։
Ինչպես կաճի ՀԱԷԿ–ի հզորությունը, և որքան կծառայի ռեակտորը. «Ռոսատոմի» փորձագետի պատասխանը
Տեխնիկական շրջայցի ընթացքում Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են«Ռոսատոմի» ռուսական փորձին, իրավասություններին ու տեխնիկական լուծումներին միջուկային իրավասություններին և տեխնիկական լուծումներին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների շահագործումից հանելուն և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում:
«ԼԱԷԿ-ը ռեֆերենտ հարթակ է ВВЭР-1200 բլոկների համար, որոնք Ռոսատոմը կառուցում է արտասահմանում, ինչպես նաև էներգաբլոկների շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների կառավարման առաջամարտիկ է: 2018 և 2020 թվականներին RBMK-1000-ի թիվ 1 և 2 բլոկերը փակվել են, շահագործվում են առանց գեներացման, նախապատրաստվում է հայեցակարգ ու շահագործումից հանելու նախագիծ, որտեղ հիմնական խնդիրներն են՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ վիճակի տեղափոխումը, ակտիվության դասի իջեցումը և ծավալների կրճատումը: Դրանում մեզ օգնում է Լենինգրադի ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների վերամշակման ժամանակակից համալիրը, որը տասնյակ անգամ նվազեցնում է կուտակված թափոնների քանակը։ Մենք պատրաստ ենք այս փորձը կիսել այլ երկրների գործընկերների հետ»,- ասել է Լենինգրադի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պերեգուդան։
Այցի ընթացքում տեղի են ունեցել փորձագիտական խորհրդակցություններ, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրներին։ Փորձագետները մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներին` կապված ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային համակարգի ձևավորման հետ, այդ թվում` պինդ և հեղուկ ՌԹԿ-ի մշակման և ընդունելիության չափանիշներին հասցնելու, ինչպես նաև դրանց վերջնական մեկուսացման հարցերին:
Հայկական ԱԷԿ-ում օգտագործված վառելիքը կարելի է վերամշակել. Ռոսատոմի նոր տեխնոլոգիան
«Լենինգրադի ԱԷԿ-ում ցուցադրվել են ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին ոչ միայն գործող Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների համալիրի արդիականացման, այլև նոր արտադրական հզորությունների կառուցման տեսանկյունից»,- ասել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի շահագործումից հանելու ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը։
Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանն էլ նշել է, որ Հայաստանը նախատեսում է նմանատիպ համալիր կառուցել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համար։ Ուստի շատ կարևոր էր Լենինգրադի ԱԷԿ-ի փորձի և տեխնոլոգիայի ուսումնասիրությունը։
«Բացի այդ, մենք ծանոթացանք ԼԱԷԿ-ի ուսումնական կենտրոնի հետ, որտեղ վերապատրաստվում է օպերատիվ անձնակազմ, վերանորոգողներ և այլ մասնագետներ։ Նոր ատոմային էներգաբլոկների ծրագրված կառուցմամբ մենք հույս ունենք մեր որոշ մասնագետների վերապատրաստումը Լենինգրադի ԱԷԿ-ի ուսումնական ստորաբաժանումում»,- ասել է նա։
Տեխնիկական շրջայցի արդյունքներով կողմերը անցկացրել են փորձագիտական խորհրդակցություններ, որտեղ քննարկվել են ռադիոակտիվ թափոնների շահագործումից հանելու և կառավարման հարցերի հետագա փոխգործակցությունը, այդ թվում՝ միջուկային ժառանգության օբյեկտներից բխող սպառնալիքների վերացման համապարփակ ծրագրի հայեցակարգի շրջանակում՝ ԱՊՀ երկրներում, որոնք գտնվում են շահագործումից հանման տարբեր փուլերում, ներառյալ ուրանի արդյունահանման և ռադիոակտիվ թափոնների կառավարումից տուժած տարածքների վերամշակումը:
Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը մինչև տարեվերջ կորոշվի․ Հայկական ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն
Լրահոս
0