https://arm.sputniknews.ru/20221215/lachini-mijancqvov-azat-teghasharzhy-petq-e-verakangnvi-despan-anna-ifkvovic-52709693.html
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. դեսպան Աննա Իֆկովից
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. դեսպան Աննա Իֆկովից
Sputnik Արմենիա
Շվեյցարացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T22:20+0400
2022-12-15T22:20+0400
2022-12-15T22:22+0400
լաչինի միջանցք
շվեյցարիա
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52512367_0:0:1080:608_1920x0_80_0_0_29d60a6f8d916f4ab14f5c8d3c3efa62.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։ Այս մասին Twitter-ում գրել է Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն բոլոր խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ:Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան և Հունաստանը, Նիդեռլանդները։Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարարը դեկտեմբերի 14-ից ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է սկսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Այս գիշեր նրա հետ այնտեղ մնացել է ևս 15-20 մարդ։Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
շվեյցարիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52512367_146:0:957:608_1920x0_80_0_0_72e3387fa044e54c7b894f94b513986a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, շվեյցարիա, հայաստան, ադրբեջան
լաչինի միջանցք, շվեյցարիա, հայաստան, ադրբեջան
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. դեսպան Աննա Իֆկովից
22:20 15.12.2022 (Թարմացված է: 22:22 15.12.2022) Շվեյցարացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։ Այս մասին Twitter-ում գրել է Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։
«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն բոլոր խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան և Հունաստանը, Նիդեռլանդները։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։