00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության պատմության նոր դասընթաց են մշակել աշակերտների և ուսանողների համար

© Sputnik / Aram NersesyanՀարություն Մարությանը
Հարություն Մարությանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Հարություն Մարությանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԳՄՍՆ–ի քննարկումից հետո պարզ կդառնա, թե արդյոք դասընթացը կներառվի կրթական ծրագրում, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Բարձր դասարանի աշակերտների և ուսանողների համար Հայաստանում Հայոց ցեղասպանության պատմության նոր դասընթաց են մշակել։ Շուտով այն կներկայացվի ԿԳՄՍ նախարարության քննարկման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
Բարձր դասարանցիների և բուհերի ուսանողների համար Հայոց ցեղասպանության դասավանդման նոր ռազմավարությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները XXI դարում» գիտաժողովի շրջանակում։ Գիտաժողովին մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ–ի, Իսպանիայի, Ռուանդայի, Կամբոջայի, Լիբիայի և Իսրայելի ներկայացուցիչները, շուրջ 30 զեկույց է ընթերցվել։
Գիտաժողովից հետո ԿԳՄՍ նախարարության մասնագետների մասնակցությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին աշխատանք է տարվել բարձր դասարանի աշակերտների և բուհերի ուսանողների համար դասընթացների մշակման ուղղությամբ։ ԿԳՄՍՆ–ի քննարկումից հետո պարզ կդառնա, թե արդյոք դասընթացը կներառվի կրթական ծրագրում, թե ոչ։
«Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության մասին գիտելիքները միայն խորհրդանշական բնույթ չկրեն։ Այս թեման պետք է խորը ուսումնասիրվի, որպեսզի ազդի աշխարհընկալման վրա», – ասաց Մարությանը։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության թեման անհրաժեշտ է մշտապես բարձրաձայնել, լուսաբանել, խոսել դրա, դրա հետևանքների, ինչպես նաև ապագայում կրկնվելու հավանականության մասին։
Զուգահեռ տանելով Հոլոքոստի հետ, որի մասին գիտի ամբողջ աշխարհը (ի տարբերություն Հայոց ցեղասպանության)` ֆիլմեր են նկարահանվում, ուսումնասիրվում է բուհերում, թանգարան–ինստիտուտի տնօրենը երեք կետ առանձնացրեց։
Ըստ նրա` Հոլոքոստի ճանաչելիության վրա նախևառաջ ազդում է այն հանգամանքը, որ այն տեղի է ունեցել Եվրոպայի սրտում, եվրոպացիների աչքի առաջ և ճանաչվել է դաժան կոտորած` իրականացրած Գերմանիայի կողմից։ Բացի այդ, Գերմանիան մինչ օրս Հոլոքոստի զոհերի սերունդներին փոխհատուցում է վճարում։
Երկրորդը` հրեա պատմաբանները շեշտը դնում են գաղափարախոսության ռասիստական էության վրա (որով առաջնորդվում էին նացիստները), այսինքն` համամարդկային, համընդհանուր մարդասիրական կողմի։ Այն դեպքում, երբ հայերը կենտրոնացել են զուտ էթնիկ բաղկացուցչի վրա և այդ բնորոշման շրջանակներից այսօր դժվար է դուրս գալ։
Մարությանն ընդգծեց, որ այդ պատճառով Հոլոքոստի թեման հետաքրքիր է և դասավանդվում է նույնիսկ այն երկրներում, որտեղ հրեական համայնք չկա։
Երրորդ` Հոլոքոստին ամբողջ աշխարհում հարյուրավոր թանգարաններ են նվիրված, Հայոց ցեղասպանությանը` ընդամենը մեկը` Երևանում։
Ի տարբերություն հրեաների, հայերը մշտապես ստիպված են ապացուցել բուն Ցեղասպանության փաստը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, ապա այստեղ, ըստ Մարությանի, Հայաստանի հնարավորություններն այդքան էլ մեծ չեն։
«Հայաստանը կարող է տարբեր քայլեր ձեռնարկել, սակայն որոշումը Թուրքիայինն է։ Անկարայի վրա ազդելու համար Երևանը սահմանափակ հնարավորություններ ունի։ Եվ եթե այնտեղ կարծում են, որ ճանաչման հարց չկա, հայկական կողմի ջանքերը որևէ բան չեն փոխի», – ասաց Մարությանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Լրահոս
0