https://arm.sputniknews.ru/20221215/hajkakan-ynkerutjunnery-adrbejani-hardzakman-hetevanqvov-20-miavvor-tekhnika-en-kvorcrel-52646007.html
Հայկական ընկերությունները Ադրբեջանի հարձակման հետևանքով 20 միավոր տեխնիկա են կորցրել
Հայկական ընկերությունները Ադրբեջանի հարձակման հետևանքով 20 միավոր տեխնիկա են կորցրել
Sputnik Արմենիա
Կառավարությունը վնասը դեռ չի գնահատել, բայց պատրաստ է փոխհատուցում տրամադրել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T11:34+0400
2022-12-15T11:34+0400
2022-12-15T11:34+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ կառավարություն
տեխնիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35354798_0:30:1600:931_1920x0_80_0_0_4924b0211f9d1109cf489fb621198b4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ–ին իրավունք վերապահելով վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։Պաշտոնական տվյալներով` հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ի պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։Թե որքան գումար կպահանջվի նշված վնասը պետական միջոցների հաշվին փոխհատուցելու համար, կառավարությունում առայժմ չգիտեն, քանի որ գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկն իրականացնելու է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35354798_149:0:1569:1065_1920x0_80_0_0_634540adb978586ec92d67a03d29f4f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ կառավարություն, տեխնիկա
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ կառավարություն, տեխնիկա
Հայկական ընկերությունները Ադրբեջանի հարձակման հետևանքով 20 միավոր տեխնիկա են կորցրել
Կառավարությունը վնասը դեռ չի գնահատել, բայց պատրաստ է փոխհատուցում տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ–ին իրավունք վերապահելով վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ–ի պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկան ռազմական գործողությունների հետևանքով հնարավոր չի եղել դուրս բերել ռազմական գործողությունների գոտիներից, և դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:
Պաշտոնական տվյալներով` հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ի պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։
Թե որքան գումար կպահանջվի նշված վնասը պետական միջոցների հաշվին փոխհատուցելու համար, կառավարությունում առայժմ չգիտեն, քանի որ գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկն իրականացնելու է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։