https://arm.sputniknews.ru/20221215/haj-marziknern-annakhadep-ardjunq-en-grancel-karavarutjuny-krknapatkum-e-pargevavtshary-52652251.html
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
Sputnik Արմենիա
2022 թ–ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ մարզիկները միջազգային մրցաշարերում 300-ից ավելի մեդալներ են նվաճել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T11:58+0400
2022-12-15T11:58+0400
2022-12-15T12:07+0400
հհ կառավարություն
մեդալ
պարգևավճար
մարզիկ
չեմպիոն
աշխարհի չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50927859_0:119:1600:1019_1920x0_80_0_0_71870f9c922dae9e7e263a267d9cac89.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կրկնապատկում է միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` ԿԳՄՍ նախարարության առաջարկով։Ինչպես կառավարութւյան նիստում հայտնեց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, 2022թ–ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են ցույց տվել։Նախարարը հավելեց, որ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019թ–ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճելԿառավարության որոշմամբ այս տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի կվարձատրվեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներն ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչները։Հիշեցնենք` այս տարվա ընթացքում աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Արթուր Դավթյանը:Եվրոպայի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում` Արսեն Հարությունյանը, հրաձգություն մարզաձևում` Լիլիթ Մկրտչյանը (անհատական), Գոհար Հարությունյանը և Գոռ Խաչատրյանը (վերջին երկուսը` միքս վարժությունում)։1 ոսկի, 3 բրոնզ. Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել շախմատի պատանեկան ԵԱ-ումԲռնցքամարտ մարզաձևում չեմպիոն են դարձել Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ծանրամարտ մարզաձևում` Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը, սամբո մարզաձևում` Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Հարություն Մերդինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50927859_106:0:1518:1059_1920x0_80_0_0_fd3aa8e7385e754c84652d32e7b57d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, մեդալ, պարգևավճար, մարզիկ, չեմպիոն, աշխարհի չեմպիոն
հհ կառավարություն, մեդալ, պարգևավճար, մարզիկ, չեմպիոն, աշխարհի չեմպիոն
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
11:58 15.12.2022 (Թարմացված է: 12:07 15.12.2022) 2022 թ–ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ մարզիկները միջազգային մրցաշարերում 300-ից ավելի մեդալներ են նվաճել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կրկնապատկում է միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։
Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` ԿԳՄՍ նախարարության առաջարկով։
Ինչպես կառավարութւյան նիստում հայտնեց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, 2022թ–ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են ցույց տվել։
«Դեռևս 2022 թ–ի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք 298 մեդալ, որից 103–ը`ոսկե, 69–ը`արծաթե և 126–ը` բրոնզե։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նաև մրցաշարեր են անցկացվում»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019թ–ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։
Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։
Կառավարության որոշմամբ այս տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի կվարձատրվեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներն ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչները։
Հիշեցնենք` այս տարվա ընթացքում աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Արթուր Դավթյանը:
Եվրոպայի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում` Արսեն Հարությունյանը, հրաձգություն մարզաձևում` Լիլիթ Մկրտչյանը (անհատական), Գոհար Հարությունյանը և Գոռ Խաչատրյանը (վերջին երկուսը` միքս վարժությունում)։
Բռնցքամարտ մարզաձևում չեմպիոն են դարձել Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ծանրամարտ մարզաձևում` Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը, սամբո մարզաձևում` Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Հարություն Մերդինյանը: