https://arm.sputniknews.ru/20221215/erevanum-qnnich-e-kalanavvorvel--kasharq-vercnelu-pahin-tesanjut-52647912.html
Երևանում քննիչ է կալանավորվել կաշառք վերցնելուց հետո. տեսանյութ
Երևանում քննիչ է կալանավորվել կաշառք վերցնելուց հետո. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ: 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T10:50+0400
2022-12-15T10:50+0400
2022-12-15T11:02+0400
հայաստան
տեսանյութ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52646859_0:0:1280:720_1920x0_80_0_0_907ac83f8d9aeb1560b5fa3d75a59989.jpg
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Լ-ն քաղաքացուն չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար 5 մլն դրամ կաշառք է պահանջել: Քաղաքացու մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:Դատավորի օգնականը դատապարտյալից 300.000 դրամ է հափշտակել. նրան մեղադրանք է առաջադրվել2022 թ.–ի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 դրամ գումարը Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 դրամ կաշառք գումարը:Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:Ձերբակալվել է «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52646859_260:0:1220:720_1920x0_80_0_0_02ffd837341a02bd6305a7dc1e34a038.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կաշառք
հայաստան, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կաշառք
Երևանում քննիչ է կալանավորվել կաշառք վերցնելուց հետո. տեսանյութ
10:50 15.12.2022 (Թարմացված է: 11:02 15.12.2022) Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Լ-ն քաղաքացուն չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար 5 մլն դրամ կաշառք է պահանջել:
Քաղաքացու մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:
2022 թ.–ի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 դրամ գումարը Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 դրամ կաշառք գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: