https://arm.sputniknews.ru/20221215/arnvazn-tarorinak-e-vorvosh-barekam-erkrneri-lrutjuny-pashinjany-lachini-iravitshaki-masin-52651573.html
Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք արձագանքել են Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի գործողություններին։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T11:36+0400
2022-12-15T11:36+0400
2022-12-15T11:48+0400
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
նիստ
լաչինի միջանցք
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115314_85:82:1539:900_1920x0_80_0_0_3ff0f40070172137ab7b872abe41ae47.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի հարցով։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հավելեց, որ լիովին պաշտպանում է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային իրավունքների գործարկումը։Փաշինյանը նշեց, որ ԱԺ–ն նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ։ ԱԳՆ–ին հանձնարարվել է ԱԺ–ի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։ Վարչապետը հավելեց, որ մշտական կապի մեջ է ԼՂ նախագահի հետ` հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115314_274:57:1398:900_1920x0_80_0_0_2b35cbbaeca4712c2a8817534ae8ac66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նիստ, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նիստ, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
11:36 15.12.2022 (Թարմացված է: 11:48 15.12.2022) Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք արձագանքել են Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի հարցով։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ–ում հումանիտար աղետ հարուցելու` Ադրբեջանի քաղաքականությունը։ Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք երկրների լռությունն այս առումով»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ լիովին պաշտպանում է
ՀՀ Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային իրավունքների գործարկումը։
Փաշինյանը նշեց, որ ԱԺ–ն նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ։ ԱԳՆ–ին հանձնարարվել է ԱԺ–ի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։
Վարչապետը հավելեց, որ մշտական կապի մեջ է ԼՂ նախագահի հետ` հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։