https://arm.sputniknews.ru/20221215/ajvo-majrs-armfarmaciaji-bazhneter-e-avanesjany-chi-patrastvum-hrazharakan-tal-52657839.html
«Այո՛, մայրս «Արմֆարմացիայի» բաժնետեր է». Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ
«Այո՛, մայրս «Արմֆարմացիայի» բաժնետեր է». Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ «Արմֆարմացիա» ընկերության, ինչպես նաև իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T12:59+0400
2022-12-15T12:59+0400
2022-12-15T13:03+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
հրաժարական
մայր
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654237_0:46:1600:947_1920x0_80_0_0_bd6361e5ddab9317f302f85dc6742c48.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ մայրը «Արմֆարմացիա» ընկերության բաժնետեր է։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները զբաղվում են Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Ըստ պարբերականի` իրավապահները տվյալներ ունեն, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է:Ավանեսյանը նշեց, որ ընկերությունը 1990-ականներից է գործում և մասնակցում մրցույթներին։ Ավելին` լրագրողներն ու հետաքննող կազմակերպությունները 2020-ից «Արմֆարմացիա» ընկերության գնումների, կապերի մանրակրկիտ քննություն են իրականացրել։Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխող ուժը դժգոհ է Ավանեսյանի աշխատանքից, և չի բացառվում, որ նա կարող է առաջիկայում հրաժարական տալ, ապա Ավանեսյանը նշեց` հրաժարականի մտադրություն չունի։Ի պատասխան լուրերի, թե ՊՎԾ-ն ստուգումեր է իրականացնում նախարարության ենթակա կառույցներում, նախարարն արձագանքեց` ՊՎԾ–ն վերջին 2 տարիների ընթացքում մշտապես ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում և այլ տեղերում ևս։Անահիտ Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է ԱՀԿ-ին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e6cf41536b17acd9f93b9a1e4b3c6de4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, հրաժարական, մայր, պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
հայաստան, անահիտ ավանեսյան, հրաժարական, մայր, պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
«Այո՛, մայրս «Արմֆարմացիայի» բաժնետեր է». Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ
12:59 15.12.2022 (Թարմացված է: 13:03 15.12.2022) ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ «Արմֆարմացիա» ընկերության, ինչպես նաև իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ մայրը «Արմֆարմացիա» ընկերության բաժնետեր է։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները զբաղվում են Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Ըստ պարբերականի` իրավապահները տվյալներ ունեն, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է:
«Առողջապահության նախարարությունը բոլոր գնումներն իրականացնում է բաց, թափանցիկ, «Գնումների մասին ՀՀ օրենքի» համապատասխան։ Ընկերությունները հավասար ձևով մասնակցում են մրցույթներին, և ամենաբարենպաստ գին առաջարկողները հաղթում են։ Մրցույթների իրականացման պրոցեսը բաց է, դուք ինքներդ կարող եք տեսնել»,–ասաց Ավանեսյանը` բացառելով, որ ինքը կարող է որևէ ազդեցություն ունենալ «Արմֆարմացիայի» աշխատանքի հարցում։
Ավանեսյանը նշեց, որ ընկերությունը 1990-ականներից է գործում և մասնակցում մրցույթներին։ Ավելին` լրագրողներն ու հետաքննող կազմակերպությունները 2020-ից «Արմֆարմացիա» ընկերության գնումների, կապերի մանրակրկիտ քննություն են իրականացրել։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխող ուժը դժգոհ է Ավանեսյանի աշխատանքից, և չի բացառվում, որ նա կարող է առաջիկայում հրաժարական տալ, ապա Ավանեսյանը նշեց` հրաժարականի մտադրություն չունի։
Ի պատասխան լուրերի, թե ՊՎԾ-ն ստուգումեր է իրականացնում նախարարության ենթակա կառույցներում, նախարարն արձագանքեց` ՊՎԾ–ն վերջին 2 տարիների ընթացքում մշտապես ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում և այլ տեղերում ևս։