https://arm.sputniknews.ru/20221215/adrbejany-krak-e-bacel-nvorabaki-ev-srasheni-ughghutjamb-teghakajvats-dirqeri-ughghutjamb-52642290.html
Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T09:11+0400
2022-12-15T09:11+0400
2022-12-15T09:35+0400
հայաստան
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
կրակոց
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/80/21848077_0:83:1600:983_1920x0_80_0_0_5d02967f4ba29a75202e194e471a23f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այս գիշեր կրակ են բացել երկու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/80/21848077_90:0:1510:1065_1920x0_80_0_0_a20db9ac937cd5b33a2f39f23a24eaf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կրակոց, զենք
հայաստան, ադրբեջան, կրակոց, զենք
Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
09:11 15.12.2022 (Թարմացված է: 09:35 15.12.2022) ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այս գիշեր կրակ են բացել երկու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) և Սրաշենի (Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։