https://arm.sputniknews.ru/20221214/ynddimutjunn-artahert-nist-e-hravirum-isk-qpn-ararkum-e-nakhagtsi-masvov-minasjan-52602832.html
Ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, իսկ ՔՊ–ն առարկում է նախագծի մասով. Մինասյան
Ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, իսկ ՔՊ–ն առարկում է նախագծի մասով. Մինասյան
Sputnik Արմենիա
Ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T13:58+0400
2022-12-14T13:58+0400
2022-12-14T14:44+0400
աժ (ազգային ժողով)
լաչինի միջանցք
նիստ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_0:0:1600:901_1920x0_80_0_0_de135df6660983734c88b1bac2ffabd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ են հրավիրում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» առարկություններ ունի ներկայացրած նախագծի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։Նշենք, որ ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, սակայն թե ինչ դիրքորոշում ունի ՔՊ–ն, ընդդիմությունը հստակ տեղեկություն չունի։Պատգամավորը նշեց, որ նախագիծը ՔՊ–ին երեկ է ներկայացվել և այն վերաբերում է Լաչինի միջանցքը փակելուն, սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քայլերով հայրենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն։ Նախագծում, ըստ Մինասյանի, անդրադարձ կա նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելու և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու մասով, որպեսզի վերջիններս ավելի կոշտ արձագանք տան։Նա ընդգծեց, որ իրենք նաև միջնորդություն են փոխանցել, խնդրի հրատապությունը կարևորելով, քանի որ խոսքն արցախահայության կյանքի իրավունքի մասին է, և ՀՀ օրենսդիր մարմնի արձագանքը չափազանց կարևոր է։«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ առարկելով նախագծի մասով` ՔՊ–ն պատճառաբանում է, թե տերմինաբանությունը կարող է վնասել։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_176:0:1596:1065_1920x0_80_0_0_1e21366036b5e47431a92ca74f0ce88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), լաչինի միջանցք, նիստ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով), լաչինի միջանցք, նիստ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «հայաստան» դաշինք
Ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, իսկ ՔՊ–ն առարկում է նախագծի մասով. Մինասյան
13:58 14.12.2022 (Թարմացված է: 14:44 14.12.2022) Ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ են հրավիրում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» առարկություններ ունի ներկայացրած նախագծի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, սակայն թե ինչ դիրքորոշում ունի ՔՊ–ն, ընդդիմությունը հստակ տեղեկություն չունի։
Պատգամավորը նշեց, որ նախագիծը ՔՊ–ին երեկ է ներկայացվել և այն վերաբերում է Լաչինի միջանցքը փակելուն, սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քայլերով հայրենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն։ Նախագծում, ըստ Մինասյանի, անդրադարձ կա նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելու և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու մասով, որպեսզի վերջիններս ավելի կոշտ արձագանք տան։
«Մեր նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ արցախահայության գոյության, կյանքի իրավունքի իրացման երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է։ Այս պարբերության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» առարկություն ունի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ իրենք նաև միջնորդություն են փոխանցել, խնդրի հրատապությունը կարևորելով, քանի որ խոսքն արցախահայության կյանքի իրավունքի մասին է, և ՀՀ օրենսդիր մարմնի արձագանքը չափազանց կարևոր է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ առարկելով նախագծի մասով` ՔՊ–ն պատճառաբանում է, թե տերմինաբանությունը կարող է վնասել։
«Ասում են, թե դրանից կարող է օգտվել միջազգային հանրությունը, Ադրբեջանն էլ որևէ սադրանք կարող է անել։ Ես էլ ասում եմ, որ Ադրբեջանն ավելի ծնկի իջած վիճակից է օգտվում ու անընդհատ շարունակում ճնշումները։ Դրա համար պետք է ներկայացնենք մեր տեսակետները։ Միջազգային հանրությունը խոսում է Արցախի ինքնորոշման մասին»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։