https://arm.sputniknews.ru/20221214/talinum-33amja-tghamardy-sepakanatirvojic-vercrel-e-vatsharvvogh-avtvomeqenan-u-anhetacel-52599466.html
Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան ու «անհետացել»
Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան ու «անհետացել»
Sputnik Արմենիա
Թալինի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T12:22+0400
2022-12-14T12:22+0400
2022-12-14T12:23+0400
հայաստան
թալին
հհ ոստիկանություն
խաբեություն
https://cdn.am.sputniknews.ru/img/978/27/9782739_0:84:1601:984_1920x0_80_0_0_adb294752d6c3f279cf02daee505eea5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից խաբեությամբ վերցրել է վաճառվող ավտոմեքենան, ասել է, որ գումարը հետո կտա, բայց խոստումը չի կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ «Լիստ.ամ» կայքում տեղադրած իր ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության միջոցով նոյեմբերի 17-ին ծանոթացել է ոմն Գևորգի հետ, ինչից հետո նա եկել է Թալին և խաբեությամբ, նրա վստահությունը չարաշահելով, վերցրել է ավտոմեքենան ու պարտավորվել մինչև դեկտեմբերի 10-ը վճարել 400 000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:«Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։33-ամյա տղամարդը դեկտեմբերի 13-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և տարվել է Թալինի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները 1 օրում հանցագործության 40 դեպք են բացահայտել
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/978/27/9782739_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2c85876b0be228daed26ee429e7192fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թալին, հհ ոստիկանություն, խաբեություն
հայաստան, թալին, հհ ոստիկանություն, խաբեություն
Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան ու «անհետացել»
12:22 14.12.2022 (Թարմացված է: 12:23 14.12.2022) Թալինի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից խաբեությամբ վերցրել է վաճառվող ավտոմեքենան, ասել է, որ գումարը հետո կտա, բայց խոստումը չի կատարել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ «Լիստ.ամ» կայքում տեղադրած իր ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության միջոցով նոյեմբերի 17-ին ծանոթացել է ոմն Գևորգի հետ, ինչից հետո նա եկել է Թալին և խաբեությամբ, նրա վստահությունը չարաշահելով, վերցրել է ավտոմեքենան ու պարտավորվել մինչև դեկտեմբերի 10-ը վճարել 400 000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
«Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
33-ամյա տղամարդը դեկտեմբերի 13-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և տարվել է Թալինի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: