https://arm.sputniknews.ru/20221214/qemal-qylychdaroghlun-hajtararel-e-vor-patrast-e-darnal-turqiaji-nakhagahi-teknatsu-52601192.html
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Թուրքիայի նախագահի թեկնածու
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Թուրքիայի նախագահի թեկնածու
Sputnik Արմենիա
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T13:29+0400
2022-12-14T13:29+0400
2022-12-14T13:33+0400
թուրքիա
ընդդիմություն
նախագահ
թեկնածու
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3580e18b0c19f9b79d10521324fa5e6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դեմ չէ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուն դառնալուն։Ավելի վաղ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպումներ են անցկացրել, որոնց մասնակցել են պահպանողական-ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննի «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական դեմոկրատական կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարություն և բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքը նախագահի ընտրություններումՀանդիպումից հետո Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներ հայտարարություն արեցին երկիրը «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգին» անցնելու մասին հուշագիր նախապատրաստելու մասին։Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_176:0:2907:2048_1920x0_80_0_0_386816df9ec4c2e22ea8ca85f6523e14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընդդիմություն, նախագահ, թեկնածու, ընտրություններ
թուրքիա, ընդդիմություն, նախագահ, թեկնածու, ընտրություններ
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Թուրքիայի նախագահի թեկնածու
13:29 14.12.2022 (Թարմացված է: 13:33 14.12.2022) Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դեմ չէ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուն դառնալուն։
«Ես ուզում եմ նախագահի թեկնածու լինել, բայց գլխավորը երկրի ապագան է, ոչ թե առանձին մարդկանց։ Ցանկացած կուսակցության նախագահ կարող է դառնալ նախագահի թեկնածու, բայց դա այն չէ, ինչ պետք է որոշի կազմակերպությունը։ Կարևորն այն է, որ թեկնածուին առանձնացնեն 6 առաջնորդները»,- ասել է Քըլըչդարօղլուն, գրում է Yeni Şafak թերթը։
Ավելի վաղ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպումներ են անցկացրել, որոնց մասնակցել են պահպանողական-ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննի «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական դեմոկրատական կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարություն և բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Հանդիպումից հետո Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներ հայտարարություն արեցին երկիրը «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգին» անցնելու մասին հուշագիր նախապատրաստելու մասին։
Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին։