https://arm.sputniknews.ru/20221214/haravajin-kvovkasum-ashkharhaqaghaqakan-pvopvokhutjuny-karvogh-e-vtangavvor-linel-irani-despan-52607718.html
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է վտանգավոր լինել. Իրանի դեսպան
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է վտանգավոր լինել. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Ջալալիի խոսքով` իրանական կողմը լավ հարթակ է համարում «3+3» ձևաչափը։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T14:58+0400
2022-12-14T14:58+0400
2022-12-14T15:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25029883_0:0:3073:1728_1920x0_80_0_0_7033414bc44a06525c9d01594d79913c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանը կողմ է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և կարծում է, որ այդ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։Միևնույն ժամանակ Ջալալին ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։«Ինչ վերաբերում է «3+3» հարթակին, գիտեք, որ Իրանն այդ ձևաչափի մասնակիցներից մեկն է։ Առաջին հանդիպմանը մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել։ Կարծում ենք, որ այն լավ և բարենպաստ հարթակ է։ Օպտիմալ ենք համարում այն ուղին, որին հակված են այս ձևաչափի բոլոր վեց մասնակիցները, նկատի ունեմ ինչպես երկխոսությունը, գործակցությունը, այնպես էլ բանակցությունները», – ասել է Իրանի դեսպանը։Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը:2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը հանդիպումը կարող է կայանալ մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25029883_131:0:2862:2048_1920x0_80_0_0_c69fce7bdf6be1169f5134c1f946bc34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, «3+3» ձևաչափ
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, «3+3» ձևաչափ
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է վտանգավոր լինել. Իրանի դեսպան
14:58 14.12.2022 (Թարմացված է: 15:15 14.12.2022) Ջալալիի խոսքով` իրանական կողմը լավ հարթակ է համարում «3+3» ձևաչափը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանը կողմ է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և կարծում է, որ այդ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցը մեզ համար շատ կարևոր է։ Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն այդ տարածաշրջանում համարում ենք վտանգավոր և դեմ ենք հանդես գալիս դրան», – ասել է իրանցի դիվանագետը։
Միևնույն ժամանակ Ջալալին ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։
«Ինչ վերաբերում է «3+3» հարթակին, գիտեք, որ Իրանն այդ ձևաչափի մասնակիցներից մեկն է։ Առաջին հանդիպմանը մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել։ Կարծում ենք, որ այն լավ և բարենպաստ հարթակ է։ Օպտիմալ ենք համարում այն ուղին, որին հակված են այս ձևաչափի բոլոր վեց մասնակիցները, նկատի ունեմ ինչպես երկխոսությունը, գործակցությունը, այնպես էլ բանակցությունները», – ասել է Իրանի դեսպանը։
Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը:
2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։