00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրետա Թունբերգ-2» էժան օպերացիա է. քաղաքագետը` Լաչինի միջանցքը փակելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՀրանտ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Հրանտ Մելիք–Շահնազարյան
Բաժանորդագրվել
Հրանտ Մելիք–Շահնազարյանը հիշեցրեց, որ Ալիևը դեռևս հուլիսի սկզբին Կաշենի ոսկու հանքը շահագործելու իրավունք է տվել անգլիական ընկերությանը, որն էլ պատրաստվում է դատի տալ այդ հանքը առանց Ադրբեջանի թույլտվության իբրև թե կողոպտողներին։
Ադրբեջանում լավ են հասկանում, որ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ կա, Արցախը չի ենթարկվելու Ադրբեջանին։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակելուն։

«Արցախն ամբողջությամբ նվաճելու վերջին խոչընդոտ Ադրբեջանը դիտարկում է ռուս խաղաղապահ ուժերը։ Եվ բնականաբար ամեն ինչ անելու է, որ այդ խաղաղապահները այնտեղից հեռացվեն։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հինգ տարին լրանալուն պես Ադրբեջանը չի երկարացնելու կամ համաձայնություն չի տալու, որպեսզի խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը Արցախում, և արդեն նաև պատրաստվում են դրան»,–ասաց քաղաքագետը։

Բաքուն, ըստ Մելիք–Շահնազարյանի, լավ հասկանում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ աշխարհը գտնվում է վերափոխման փուլում, ՌԴ–ի համար կենսական նշանակություն ունի ռազմական ներկայությունը տարածաշրջանում և Արցախում իր զորախմբի պահպանումը, հետևաբար Մոսկվան ինքնակամ չի հեռանալու տարածաշրջանից։ Եվ հիմա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում սադրիչ գործողությունները կարելի է դիտարկել որպես ռուս խաղաղապահներին Արցախից ստիպելով հեռացնելու փորձ։
Քաղաքագետի խոսքով` առաջին ուժը, որն Ադրբեջանը կփորձի ներգրավվել ռուս խաղաղապահների փոխարեն, կլինի Թուրքիան, թեպետ չի բացառում, որ հնարավոր է՝ արևմտյան ուժեր բերվեն։ Այնուամենայնիվ Մելիք–Շահնազարյանը վստահ է՝ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց հետո Ադրբեջանը կսկսի իր ցեղասպան գործողությունները՝ օրինականություն վերականգնելու պատրվակով։
Հանրության շրջանում կա ակնկալիք, որ խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը. Կոնջորյան
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, բնապահպանների կողմից Հայաստան–Արցախ ճանապարհը փակելուն, քաղաքագետը կարծում է, որ բնապահպանական եզրույթը Բաքվի կողմից օգտագործվում է, որպեսզի ընկալելի լինի Արևմուտքի համար։
«Բնության պաշտպանությունը մշտապես եղել է այդ արևմտյան արժեքների առաջնահերթություններից մեկը, և ակնհայտ ագրեսիան Արցախի հանդեպ փորձում էին ընկալելի դարձնել Արևմուտքի համար հենց այդ փաստով։ Սա «Գրետա Թունբերգ- 2» էժան օպերացիա է, իբրև թե բնապահպանական խնդիրներ են փորձում լուծել»,–ընդգծեց Մելիք–Շահնազարյանը։
Իրականում, նրա խոսքով, Ադրբեջանի ԱԳ նախարարը բացահայտել է, որ այդ շոուի իրական պահանջը Արցախի հանքերը շահագործելու իրավունք ստանալն է։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Ալիևը դեռևս հուլիսի սկզբին Կաշենի ոսկու հանքը շահագործելու իրավունք է տվել անգլիական ընկերությանը, որն էլ, ըստ շրջանառվող տեղեկության, պատրաստվում է դատի տալ այդ հանքը առանց Ադրբեջանի թույլտվության իբրև թե կողոպտողներին, այսինքն՝ հայկական կողմին և փոխհատուցում ստանալ։
«Պարզ է, որ Հայաստանին այդ պահանջները ուշ թե շուտ ներկայացվելու են... Ադրբեջանցիներն իրենց գործողություններում շատ են շտապում։ Ճանապարհ փակելիս ասացին՝ բնապահպանական խնդիր են լուծում, հաջորդ օրն ասացին՝ չպետք է հանքերը շահագործվեն, երեկոյան ասացին, որ շահագործել եք, պետք է մեզ դրա համար գումար վճարեք, զուգահեռ էլ սպառնալիքներ են հնչեցնում, որ կռմբակոծեն Արցախի հանքարդյունաբերական ձեռնարկությունները»,–հավելեց նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0