https://arm.sputniknews.ru/20221214/dvonald-trampy-hajc-e-nerkajacrel-pulitcerjan-mrcanaki-khvorhrdi-dem-52600749.html
Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ
Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախկին նախագահը վնասի փոխհատուցում է պահանջում։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T13:10+0400
2022-12-14T13:10+0400
2022-12-14T13:30+0400
ամն
դոնալդ թրամփ
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26070339_0:149:2151:1359_1920x0_80_0_0_700184abfc6dfafddf4c2be0490a5532.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ հայց է ներկայացրել 2018 թվականին ՌԴ–ի հետ Թրամփի նախընտրական շտաբի «հնարավոր կապը» լուսաբանելու համար «New York Times»–ին և «Washington Post»–ին տրված մրցանակների համար։Ֆլորիդա նահանգում ներկայացված դատական հայցում Թրամփը հայտարարել է, որ թերթերին մրցանակ է շնորհվել «ամերիկյան հասարակության ստի» համար։ Նա վնասի փոխհատուցում է պահանջում դատարանի կողմից սահմանված չափով։ԱՄՆ նախկին նախագահը նախորդ տարի արդեն կոչ էր արել «New York Times» և «Washington Post» թերթերին զրկել Պուլիտցերյան մրցանակներից, որոնք ստացել էին 2018 թվականին հրապարակած հոդվածների համար։ Դրանցում խոսվում էր Թրամփի նախընտրական շտաբում «ռուսական միջամտության» և Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին։ Հուլիսին մրցանակի խորհուրդը մերժել էր նախկին նախագահի պահանջը։2016 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ իշխանությունը հետաքննել էր Թրամփի շտաբի և Ռուսաստանի «կապը»` հիմնվելով այն նյութերի վրա, որոնք նախապատրաստել էր բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը։ Այժմ ԱՄՆ–ում դատավարություն է ընթանում ՌԴ քաղաքացի Իգոր Դոնչենկոյի դեմ, որին ՀԴԲ–ն մեղադրում է Թրամփի «ռուսական կապի» վերաբերյալ գործով կեղծ ցուցմունքներ տալու մեջ։Թրամփը հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26070339_71:0:2080:1507_1920x0_80_0_0_831b4b689cac31aa8591fb8c05ab81d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, մրցանակ
ամն, դոնալդ թրամփ, մրցանակ
Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ
13:10 14.12.2022 (Թարմացված է: 13:30 14.12.2022) ԱՄՆ նախկին նախագահը վնասի փոխհատուցում է պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ հայց է ներկայացրել 2018 թվականին ՌԴ–ի հետ Թրամփի նախընտրական շտաբի «հնարավոր կապը» լուսաբանելու համար «New York Times»–ին և «Washington Post»–ին տրված մրցանակների համար։
Ֆլորիդա նահանգում ներկայացված դատական հայցում Թրամփը հայտարարել է, որ թերթերին մրցանակ է շնորհվել «ամերիկյան հասարակության ստի» համար։ Նա վնասի փոխհատուցում է պահանջում դատարանի կողմից սահմանված չափով։
ԱՄՆ նախկին նախագահը նախորդ տարի արդեն կոչ էր արել «New York Times» և «Washington Post» թերթերին զրկել Պուլիտցերյան մրցանակներից, որոնք ստացել էին 2018 թվականին հրապարակած հոդվածների համար։ Դրանցում խոսվում էր Թրամփի նախընտրական շտաբում «ռուսական միջամտության» և Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին։ Հուլիսին մրցանակի խորհուրդը մերժել էր նախկին նախագահի պահանջը։
2016 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ իշխանությունը հետաքննել էր Թրամփի շտաբի և Ռուսաստանի «կապը»` հիմնվելով այն նյութերի վրա, որոնք նախապատրաստել էր բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը։ Այժմ ԱՄՆ–ում դատավարություն է ընթանում ՌԴ քաղաքացի Իգոր Դոնչենկոյի դեմ, որին ՀԴԲ–ն մեղադրում է Թրամփի «ռուսական կապի» վերաբերյալ գործով կեղծ ցուցմունքներ տալու մեջ։