https://arm.sputniknews.ru/20221214/divanagetnerin-nerkajacvel-e-lachini-mijancqi-pakman-hetevanqvov-steghtsvats-iravitshaky-52619017.html
Դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T17:24+0400
2022-12-14T17:24+0400
2022-12-14T18:00+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
դիվանագետ
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52620450_0:112:1601:1012_1920x0_80_0_0_71e1629e13446cd65b4b8c88ab67bdb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից։Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: Հանրության շրջանում կա ակնկալիք, որ խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը. ԿոնջորյանՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ի ցույց է դնում, որ առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երկխոսություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52620450_88:0:1511:1067_1920x0_80_0_0_93565a85e5dd6af899001bf4d77d1790.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), դիվանագետ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
արտաքին գործերի նախարարություն (ագն), դիվանագետ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
17:24 14.12.2022 (Թարմացված է: 18:00 14.12.2022) Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:
«Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:
Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ի ցույց է դնում, որ առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երկխոսություն հնարավոր չէ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։