https://arm.sputniknews.ru/20221214/azhn-kvochvov-dimec-rdin-ev-mijazgajin-hanrutjany-lachini-mijancqi-masin-nakhagitsn-yndunvec-52608363.html
ԱԺ–ն կոչով դիմեց ՌԴ–ին և միջազգային հանրությանը. Լաչինի միջանցքի մասին նախագիծն ընդունվեց
ԱԺ–ն կոչով դիմեց ՌԴ–ին և միջազգային հանրությանը. Լաչինի միջանցքի մասին նախագիծն ընդունվեց
Sputnik Արմենիա
Ազգային ժողովը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T15:18+0400
2022-12-14T15:18+0400
2022-12-14T15:19+0400
աժ (ազգային ժողով)
քվեարկություն
լաչինի միջանցք
արցախ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464151_0:84:1601:984_1920x0_80_0_0_26c778c898523eff7840c3ab70448b30.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։ Այն ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։Նշենք, որ նախագծի քննարկմանն ու քվեարկությանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին։ԱԺ–ն կոչով դիմեց նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, որպեսզի հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464151_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9ba769664e869fa632006b9b4d7b3078.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), քվեարկություն, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում
աժ (ազգային ժողով), քվեարկություն, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում
ԱԺ–ն կոչով դիմեց ՌԴ–ին և միջազգային հանրությանը. Լաչինի միջանցքի մասին նախագիծն ընդունվեց
15:18 14.12.2022 (Թարմացված է: 15:19 14.12.2022) Ազգային ժողովը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։ Այն ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։
Նշենք, որ նախագծի քննարկմանն ու քվեարկությանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին։
«Ելնելով ստեղծված իրավիճակից` ՌԴ–ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ` ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար»,– ասված է ՔՊ–ի ներկայացրած հայտարարության մեջ։
ԱԺ–ն կոչով դիմեց նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, որպեսզի հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։