https://arm.sputniknews.ru/20221214/ashkharhi-arajnutjunum-tsanrvord-samvel-gasparjany-dardzav-brvonze-medalakir-52596478.html
Աշխարհի առաջնությունում ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Աշխարհի առաջնությունում ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում: 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T10:44+0400
2022-12-14T10:44+0400
2022-12-14T10:46+0400
ծանրորդ
ծանրամատի աշխարհի առաջնություն
սամվել գասպարյան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/2055/98/20559833_0:47:1600:947_1920x0_80_0_0_a4936ab954d2a0d24cc482cbf19654cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականից Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ նվաճեց։102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը կարողացավ գլխավերևում պահել 214 կգ քաշով ծանրաձողը:Սա ոչ միայն Սամվել Գասպարյանի, այլև Հայաստանի դեռևս միակ մեդալն է Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնություններում:Հավելենք, որ 102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (391, 174+217), փոխչեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը (390, 177+213):Ավելի վաղ կանանց պայքարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ արդյունքով 9-րդ տեղում է, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 220 կգ-ով 11-րդն է։ Տաթև Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 122 կգ, Միլենա Խաչատրյանը պոկել է 100 կգ, հրել՝ 120 կգ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2055/98/20559833_85:0:1509:1068_1920x0_80_0_0_23532293238615dae02897f810a32b47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրորդ, ծանրամատի աշխարհի առաջնություն, սամվել գասպարյան, մեդալ
ծանրորդ, ծանրամատի աշխարհի առաջնություն, սամվել գասպարյան, մեդալ
Աշխարհի առաջնությունում ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր
10:44 14.12.2022 (Թարմացված է: 10:46 14.12.2022) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականից Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ նվաճեց։
102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Գասպարյանը պայքարը սկսեց 175 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո Գասպարյանը հաջորդ երկու մոտեցումները ձախողեց, որոնց համար պատվիրել էր 179 կգ: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը կարողացավ գլխավերևում պահել 214 կգ քաշով ծանրաձողը:
Սա ոչ միայն Սամվել Գասպարյանի, այլև Հայաստանի դեռևս միակ մեդալն է Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնություններում:
Հավելենք, որ 102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (391, 174+217), փոխչեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը (390, 177+213):
Ավելի վաղ կանանց պայքարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ արդյունքով 9-րդ տեղում է, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 220 կգ-ով 11-րդն է։ Տաթև Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 122 կգ, Միլենա Խաչատրյանը պոկել է 100 կգ, հրել՝ 120 կգ: