https://arm.sputniknews.ru/20221214/arcakhi-zhvoghvovrdi-ev-ishkhanutjan-kvoghqin-em-samvel-karapetjany-lachini-mijancqi-pakman-masin-52616307.html
Արցախի ժողովրդի և իշխանության կողքին եմ. Սամվել Կարապետյանը` Լաչինի միջանցքի փակման մասին
Արցախի ժողովրդի և իշխանության կողքին եմ. Սամվել Կարապետյանը` Լաչինի միջանցքի փակման մասին
Sputnik Արմենիա
Գործարարը նշել է, որ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T17:00+0400
2022-12-14T17:00+0400
2022-12-14T17:22+0400
սամվել կարապետյան
լաչինի միջանցք
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին և իշխանություններին։ Նա նշել է, որ լուրջ մտահոգությամբ հետևում է Բաքվի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։Կարապետյանն ընդգծել է, որ անկախ նրանից, որ Արցախի վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ։ Նա վստահ է, որ հայի ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։Սամվել Կարապետյանը շեշտել է` այսօրվա իրենց բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, լաչինի միջանցք, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սամվել կարապետյան, լաչինի միջանցք, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Արցախի ժողովրդի և իշխանության կողքին եմ. Սամվել Կարապետյանը` Լաչինի միջանցքի փակման մասին
17:00 14.12.2022 (Թարմացված է: 17:22 14.12.2022) Գործարարը նշել է, որ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին և իշխանություններին։ Նա նշել է, որ լուրջ մտահոգությամբ հետևում է Բաքվի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։
«Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։ Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով»,– ասված է հայտարությունում։
Կարապետյանն ընդգծել է, որ անկախ նրանից, որ Արցախի վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ։ Նա վստահ է, որ հայի ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։
Սամվել Կարապետյանը շեշտել է` այսօրվա իրենց բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։