https://arm.sputniknews.ru/20221214/amnn-kvoch-e-anum-adrbejani-karavarutjany-verakangnel-lachini-mijancqvov-azat-teghasharzhy-52596188.html
ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T10:31+0400
2022-12-14T10:31+0400
2022-12-14T10:32+0400
ամն
լաչինի միջանցք
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
նեդ փրայս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:66:1600:966_1920x0_80_0_0_447bb08e9d58bb9898e7e774e1892ebf.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։«Լաչինի միջանցքի փակումը հետաձգում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,– ասել է Նեդ Փրայսը։Ավելի վաղ նա նշել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների ցանկացած կասեցում, կարող է սրել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամսիներին։ Նա նաև անընդունելի էր համարել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։
ամն
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a0d203963bde1e40bad491f6789a96d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, նեդ փրայս
ամն, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, նեդ փրայս
ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
10:31 14.12.2022 (Թարմացված է: 10:32 14.12.2022) ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Լաչինի միջանցքի փակումը հետաձգում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,– ասել է Նեդ Փրայսը։
Ավելի վաղ նա նշել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների ցանկացած կասեցում, կարող է սրել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամսիներին։ Նա նաև անընդունելի էր համարել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։