https://arm.sputniknews.ru/20221214/adrbejani-npataky-arcakhi-hajatapumn-e-garegin-b-n-yndunel-e-amn-despanin--52634666.html
Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է. Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է. Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց... 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T21:28+0400
2022-12-14T21:28+0400
2022-12-14T21:30+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
ամն
դեսպան
լին թրեյսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52634219_0:6:1400:794_1920x0_80_0_0_00c1d0007fd0f870324ba6962e0f005e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։Նշենք, որ դեսպանը Մայր աթոռ էր այցելել ամենայն հայոց կաթողիկոսի հետ հրաժեշտի հանդիպման։Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը հանգեցնելու է հումանիտար աղետի։«Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման»,- ասված է հաղորդագրությունում։Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցեցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։Հավելենք, որ Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52634219_31:0:1275:933_1920x0_80_0_0_0f19cc9ef6e1e2f0abfe81315580bdeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ամն, դեսպան, լին թրեյսի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ամն, դեսպան, լին թրեյսի
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեսպանը Մայր աթոռ էր այցելել ամենայն հայոց կաթողիկոսի հետ հրաժեշտի հանդիպման։
Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը հանգեցնելու է հումանիտար աղետի։
«Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման»,- ասված է հաղորդագրությունում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցեցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Հավելենք, որ Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի
Քրիստինա Քվիենը։